Նիկոլ Փաշինյանը սաստել է իր ուսապարկերին, որ ավել-պակաս չխոսեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի արտահերթ նիստին երեկ ՔՊ-ականներն աննախադեպ համեստություն ու զսպվածություն դրսեւորեցին, եւ չգտնվեց մեկը, որ օրակարգից դուրս ելույթներ ունենար, թեկուզեւ անհանգստություն հայտներ Լաչինի փակ ճանապարհի եւ պատանդ վերցված 120 հազար մեր հայրենակիցների համար։
Մինչդեռ երկու օր առաջվա նիստին ՔՊ-ականներն արշավանք իրականացրին Ռուսաստանի եւ ռուս խաղաղապահների ուղղությամբ եւ կատարվածը փորձեցին գցել ռուսների «գրպանը»։ Նշենք, որ նախօրեի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը շտապել էր խորհրդարան եւ հանդիպել ֆրակցիայի հետ:
Մեզ ասացին, որ քիչ թվով մարդիկ են մասնակցել այդ հանդիպմանը, իսկ թե ինչ են քննարկել, մեր աղբյուրները համառորեն լռում են՝ ասելով, որ հրապարակման ենթակա ոչինչ չկա։ Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը սաստել է իր ուսապարկերին, որ ավել-պակաս չխոսեն, հավանաբար հասկացել է, որ իրավիճակը ծայրաստիճան բարդ է։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում