Արցախը մնալու է հայկական, իսկ ռուս խաղաղապահներն էլ շարունակելու են պաշտպանել Արցախի ժողովրդի անվտանգությունը․ Էդուարդ Շարմազանով
«Արցախը մնալու է հայկական, իսկ ռուս խաղաղապահներն էլ շարունակելու են պաշտպանել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Ռուս խաղաղապահների դեմ հերթական շքերթն է սկսվել նիկոլականների եւ նրանց նատօաթրքասեր «հաճախորդների» շրջանում։
Ադրբեջանը, Թուրքիան եւ ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում եւ անելու են ռուս խաղաղապահներին հեռացնելու համար, որպեսզի նրանց փոխարեն թուրքական զորքը մտնի Արցախ ու հայաթափի այն։ Դա եք ուզու՞մ …
Մարդ ինչքա՞ն պետք է սեփական պետության ու ազգի շահը չտեսնի, որ կանգնի ու ջուր լցնի թուրք-ադրբեջանցիների հակառուսական քարոզչությանը։
Շուշին ու Հադրութը, Սեւ լճի 30 տոկոսը, Գորիս -Կապան ճանապարհը ո՞վ է տվել ադրբեջանցիներին։ Դուք ու ձեր Փաշինյանը։ Դուք երազում եք վերջնականապես տալ Արցախը ու դրա համար ձեզ խանգարում են ռուս խաղաղապահները։
Չի լինելու նման բան։ Արցախը մնալու է հայկական, իսկ ռուս խաղաղապահներն էլ դեռ երկար շարունակելու են պաշտպանել Արցախի ժողովրդին։ Թուրքիան, Ադրբեջանը, ՆԱՏՕ-ն ու նրանց հայաստանյան «դամքաշները» հերթով «թքելու» են … Արցախը Հայաստան աշխարհի բարոյական ու հոգեւոր ողնաշարն է եղել, կա ու լինելու»։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից