Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիները փոխել են իրենց պահանջները. Ադրբեջանցիները պահանջում են Ղարաբաղի պետականության փաստացի «ապամոնտաժում»
Դիտել նաև
Ըստ պայմանավորվածության՝ Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ բացվի. Սեյրան Օհանյան
Շրջափակման հետեւանքով կտրուկ աճել են մահացության դեպքերը․ ԱՀ Առողջապահության նախարարություն
Իրանում մեկնարկել է ստորագրահավաք՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջով
Քննարկվել է Lաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Ադրբեջանը շարունակում է բնակեցնել օկուպացված Բերձորը
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիները փոխել են իրենց պահանջները:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ դրանք հետևյալն են.
- Ղարաբաղի տարածաշրջանի տարածքները, որտեղ ապրում են հայեր և տեղակայված է ռուս խաղաղապահ զորակազմը, պետք է համատեղ վերահսկվեն ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պետական մարմինների կողմից:
- Վերականգնել վերահսկողությունը Ադրբեջանի բոլոր պետական կառույցների, այդ թվում՝ ՆԳՆ-ի, Պետական սահմանային ծառայության, Պետական մաքսային կոմիտեի նկատմամբ՝ խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում:
- Հայաստանի հետ սահմանին՝ Լաչինի ուղղությամբ, ստեղծել Պետական սահմանային ծառայության և Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի առանձին անցակետեր։
Zham.am