Արցախի մի շարք գյուղերում պարենային ապրանքները սպառման եզրին են
Դիտել նաև
Ձայներ «մուրալու» գործին լծվել են մարզի նախկին իշխանավորները
Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները
Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից
Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Հրապարակ» թերթը գրում է․ «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ փաստացի շրջափակման մեջ դնելով ողջ Արցախը եւ հատկապես Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող եւ Լիսագոր գյուղերը, որոնց կապը Ստեփանակերտի հետ դեկտեմբերի 12-ից կտրվել է, այսինքն՝ կրկնակի շրջափակման մեջ են։
Եթե Ստեփանակերտում դեռեւս պարենային խնդիր չկա, ապա նշված գյուղերից որոշներում բնակիչներն արդեն երեկ առաջին անհրաժեշտության ապրանքների խնդիր են զգացել։ Մեզ ահազանգել են, որ որոշ խանութներ իսպառ դատարկվել են եւ երեկվանից փակ են։ Կա նաեւ ծխախոտի, դեղորայքի, վառելիքի խնդիր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

