Քարվաճառում ականի պայթյունից մեկ ադրբեջանցի է կյանքից զրկվել, յոթը՝ վիրավորվել
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Քարվաճառում ականի պայթյունի հետևանքով 1 ադրբեջանցի մահացել է, 7-ը՝ վիրավորում ստացել, փոխանցում է «Արմենպրես»-ը։ Լուրը Ադրբեջանի ռազմական դատախազությունն այսօր ստացել է 18:00-ին: Նախաքննությամբ պարզվել է, որ Քարվաճառի շրջանի Չիրագ գյուղի մոտ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել շինարարական աշխատանքներով զբաղվող ընկերության 4 աշխատակից։
Պարզվել է նաև, որ տուժածներին տարհանելու համար դեպքի վայր մեկնող 4 զինծառայողներ նույնպես վնասվել են ականի պայթյունից, որոնցից մեկը մահացել է, երեքը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Նշվում է, որ զինվորական դատախազությունը հետաքննում է այս միջադեպը։

