Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել է (տեսանյութ) Պատմության աղբանոցն ուղարկենք ՔՊ-ին (տեսանյութ) Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար». Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
17
Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Պատերազմ Արցախում
Հայաստանին պետք չէ «խաղաղություն», որը կառուցվում է սեփական տարածքները սակարկելով Աէրացիայի գրեթե բոլոր շենքերի առաստաղները փլուզման շեմին են (տեսանյութ) Պատառոտել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները, Ահազանգում է Արթուր Խաչատրյանը PR-ի առողջապահություն Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել է (տեսանյութ) Փաշինյանի ամենամեծ աջակիցները տանը նստածներն են (տեսանյութ) Իրավապահների խղճին է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը. փաստաբան Պատմության աղբանոցն ուղարկենք ՔՊ-ին (տեսանյութ) Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար». Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Փաշինյանի ոստիկանությունը Պապիկյանի հրամանով Տաշիրի գյուղերում ճնշումներ է գործադրում Սամվել Կարապետյանի կողմնակիցների վրա, կան բազմաթիվ ձերբակալվածներ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Ա՛յ շան որդի․ Մակրոնն իրեն դրել է փոքրիկ Նապոլեոնչիկի տեղը (տեսանյութ) Տռուսիկ-մայկա տպելու աշխարհի չեմպիոններ են դարձել (տեսանյութ) Խորհուրդ՝ «ներքնաշորերի» մասնագետ 9%-ոց Ավինյանին (տեսանյութ) Նորից սուտ, նորից մանիպուլյացիա՝ Երևանի քաղաքապետարան-ի կողմից (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը լաչառություն է անում (տեսանյութ) Ապարանի ավագ դպրոցի տնօրենը դասապրոցեսը դադարեցրել է, աշակերտներին տարել Փաշինյանի քարոզարշավին Կրակnցներ՝ Երևանում. Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Ավինյա՛ն, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա-տրուսիկ տպող. Ծառուկյան (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես ձեզ անհաջողություն եմ մաղթում. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն

«Ուզում եմ, որ ճանապարհը բացվի, շուտ հասնեմ երեխեքիս, 3 և 6 տարեկան տղաներս անհանգիստ են»․ «Եռաբլուր»՝ ամուսնու շիրմին այցի եկած արցախցի կինը չի կարողանում տուն վերադառնալ

Արցախցի կինը դեկտեմբերի 9-ին էր եկել Երևան՝ ամուսնու՝ 44-օրյա պատերազմում զոհված Սերգեյ Մուրադյանի շիրմին այցի։ Սերգեյը որպես սպա՝ ծառայել է Ցորի զորամասում, զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 1-ին՝ Մատաղիսի մատույցներում։ Նրա 29-ամյակը պատերազմի դաշտում էր լրացել՝ 2020-ի հոկտեմբերին։

Արցախցի կինը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ 2 մանկահասակ երեխաներին թողել է Ստեփանակերտում՝ տատիկների խնամքին։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ամուսնու շիրմին այցելելուց և 2 օր Երևանում քրոջ տանը մնալուց հետո, դեկտեմբերի 12-ի վաղ առավոտյան Ստեփանակերտ մեկնող տաքսիներից մեկով ուղևորվում էր տուն, բայց Տեղ գյուղում՝ հայկական անցակետում, նրանց մեքենան ևս կանգնեցրել են՝ տեղեկացրել, որ ադրբեջանցիները ճանապարհը փակել են, և, որ չեն կարող առաջ գնալ։

«Ժամը 11։00-ից մինչև 20։00-ն մենք այնտեղ սպասել ենք, բավականին շատ մեքենաներ կային՝ տաքսիներ, հասարակական տրանսպորտ, անձնական մեքենաներով մարդիկ՝ իրենց ընտանիքներով, առևտրականներ, որոնք ապրանք էին առել ու գնում էին Ստեփանակերտ։ Այդքան ժամ մնացինք սպասելով, որ հես ա՝ կբացվի, հես ա՝ կբացվի։ Մինչև վերջին պահը սպասում էինք, հետո եղանակը փոխվեց, ահավոր ցուրտ էր, ճիշտն ասած՝ արդեն սոված էինք, ջուր չունեինք, այնպես չէր, որ պատրաստված գնացել էինք այնտեղ մնալու։ Ստիպված վերադարձանք Գորիս, հյուրանոց ամրագրեցինք՝ այն մտքով, որ գիշերը մնանք, առավոտ շարժվենք դեպի Ստեփանակերտ։

Ճիշտն ասած՝ մեր անձնական միջոցներով վարձեցինք հյուրանոցը, մինչև այս պահը (հեռախոսազրույցը եղել է ժամը 16։30-ի սահմաններում։- Ն. Խ.) այստեղ ենք, մեզ ընդառաջեցին, որ մի քանի ժամ ավելի մնանք, որովհետև մենք հույս ունեինք, որ ժամը 2-3-ի կողմերը ճանապարհը կբացվի, բայց հիմա մեքենա ենք փնտրում՝ կրկին Երևան վերադառնալու համար, քանի որ չենք կարող մեր ֆինանսական միջոցներով այդքան մնանք հյուրանոցում, որովհետև հյուրանոցի ծախսից բացի, ուտելիքի հարց կա, և այլն»։

Աննան պատմեց, որ երեկ, երբ Տեղ գյուղում հարյուրավոր ավտոմեքենաների հերթում սպասում էին ճանապարհը բացելուն, հիմնականում սնվել են իրենց մոտ եղած քաղցրավենիքով և ճանապարհից գնած լավաշով։

Նա պատմեց, որ Արցախ մեկնող առևտրականները հիմնականում բանջարեղեն էին գնել և տեղում սննդի հարցը «լուծել» էին․

«Որ ցրտեց, տղամարդիկ այդ պոստում կրակ վառեցին, առևտրականները կարտոֆիլ բերեցին, մոխրի մեջ խորովեցին, կերանք։ Ոչ լույս կար․․․ հեռախոսի զարյադկաները նստել էին, բայց այլ տարբերակ չունեինք բացարձակ։ Այսօր ստիպված հյուրանոցի ռեստորան գնացինք՝ տաք ապուր ուտելու, որովհետև արդեն 24 ժամ միայն քաղցր ու լավաշ էինք կերել․․․»։

Արցախցի կնոջը հարցրեցինք՝ շա՞տ են մարդիկ, որ Արցախ էին գնում, բայց ճանապարհը փակ լինելու պատճառով Գորիսում են տեղավորվել․

«Տաքսին, որը վարձել և գնում էինք Արցախ, 6 հոգով էինք, պլյուս վարորդը, 7 հոգի, բոլորն իրենց հաշվին հյուրանոց էին վարձել, մենք կապն իրար հետ պահում ենք։ Պլյուս, այդ կալոննաների մեջ էլի մարդիկ կային, դե, բնական է, արցախցիներ են, բոլորս իրար ճանաչում ենք, իրենց հետ էլ կապը պահում ենք, իրենց մի մասը Գորիսում է, մյուս մասը կեսօրից հետո վերադարձավ Երևան»։

Արցախցի կինն ասաց, որ հյուրանոցի 1 գիշերակացի համար երկտեղանոց համարին վճարել են 18.000 դրամ, որի մեջ նախաճաշը ներառված չի եղել, ասաց, որ գումարն էլ հարազատները բանկային քարտին են փոխանցել, քանի որ իր մոտ եղածը բավարար չէր․

«Ես մեր տաքսու միջից մի աղջկա հետ եմ մնացել, մենք տեղանքին բացարձակ ծանոթ չէինք, ու այդ մթին, ցրտին սպասելուց, ահավոր մրսած, գրիպ, տաքություն, հիվանդ վիճակով մտանք առաջին իսկ պատահած հյուրանոցը, այլ տարբերակ չունեինք։ Չգիտեմ՝ ինչ է լինելու, ոնց է լինելու, ո՞վ է հոգալու մեր այս ծախսերը, մենք պատրաստ չէինք սրան, զանգեցինք՝ բանկային քարտին փող ուղարկեցին, որ մնանք, հո գիշերը դրսում չէի՞նք մնալու։ Եթե այսօր էլ ճանապարհը չբացվի, էլ չենք կարող հյուրանոցում մնալ, քանի որ այդքան ֆինանսական միջոցներ չունենք»։

Աննան ասում է՝ այս անհարմարություններն ու դժվարությունները ոչինչ են տանն իրենց սպասող երեխաների ապրումների դիմաց, նրանք անընդհատ զանգում և հարցնում են, թե ե՞րբ է հասնելու տուն։

«Ճիշտն աած՝ երեխաների համար եմ շատ անհանգիստ, առաջինը, որ շրջափակման մեջ են, երկրորդը՝ երեխաներս հիվանդ են, երրորդը՝ մեր դեղատներում հակաբորբոքային էր պետք, բայց Ստեփանակերտի դեղատներում գրեթե չկար, առավոտից փնտրտուքների մեջ են եղել, հազիվ գտել են, չորրորդ՝ անորոշ վիճակը, որ երեխեքս այնտեղ են, ես այստեղ եմ։

Մեծ տղաս 6 տարեկան է, փոքրը՝ 3։ Իրենք երկուսն էլ անհանգստանում են, որովհետև գիտեին, որ պետք է գնայի, ու ամբողջ օրը սպասում էին։ Երեկ չգնացի, անհանգստանում են, հարցուփորձ են անում, մենք իրենց բացատրեցինք, որ այսպես է իրավիճակը։ Այնպես չէ, որ իրենք փոքր են ու չեն հասկանում, իրենք էլ են հասկանում մեր կարգավիճակը։ Եթե 6 և 3 տարեկան երեխաները տանը խաղում են ու մտածում են Շուշին հետ բերելու մասին, դե պատկերացրեք, որ իրենք արդեն ամեն ինչ հասկանում և գիտակցում են․․․»։

Արցախցի կինն անդրադառնալով բոլոր այն կարծիքներին, մտահոգություններին, որ թշնամին նման ձևով փորձում է վախի մթնոլորտ ստեղծել և հայաթափել Արցախը, այսպես արձագանքեց․

«Եթե մարդիկ լինեն, որ հենց ճանապարհը բացվեց՝ դուրս են գալու Արցախից, էս կալոննայի մեջ եղած մարդիկ, որոնք գնում էին Արցախ, բայց թշնամին փակել էր այն, իրենք հենց ճանապարհը բացվեց, առանց վախի, առանց տագնապի՝ շարժվելու են դեպի Արցախ, ու մենք չենք պատրաստվում լքել Արցախը։

Ես կարող եմ գալ Երևանում ապրել, ոչ մի բանի մասին չմտածել, բայց ո՛չ, մեր ապրելու տեղը Արցա՛խն է, մեր հայրենիքը Արցա՛խն է, մենք չենք պատրաստվում լքել, անգամ այդ սադրանքների պատճառով։ Չէ՛, իրենց մոտ չի՛ ստացվի դա, մենք անկոտրում ենք։ Ես ասում եմ՝ եթե իրենք երեկ ճանապարհը բացեին, ես պատրաստ էի գիշերով շարժվել դեպի Արցախ։

Ուզում եմ, որ ճանապարհը բացվի, շուտ հասնեմ երեխեքիս։ Ես անգամ չեմ ասում՝ երեխեքս գան ինձ մոտ, չէ, ես գնամ իրենց մոտ, ու լինենք մեր տանը, վե՛րջ, դա է միակ բանը, որ այստեղ՝ Գորիսում նստած մարդիկ, ուզում են՝ հասնեն իրենց ընտանիքներին, որովհետև դա ահավոր բան է, որ դու ինչ-որ անվտանգ տեղում ես, բայց քո երեխաները շրջափակման մեջ են, ու քո երեխաների հետ՝ բոլորը։ Իրենց կարգավիճակը ես եմ հասկանում ու այն մարդիկ, որոնք տեսել են դա։

Իմ փոքր տղան երիկամի խնդիր ունի, ես իրեն պետք է բերեմ Երևան՝ հիվանդանոց, հիմա, եթե երեխայիս ցավը բռնեց, ես իրեն չեմ կարող բերել, ի՞նչ պետք է անեմ, չգիտեմ, դա սարսափելի բան է։ Ճիշտ է՝ իմ տղաները հիմա հարազատներիս մոտ են, բայց իրենց մաման ես եմ, իրենք իրենց ծնողներից միայն ինձ ունեն։ Սարսափելի բան է, որ այդ տարիքի երեխաները մտահոգվում են իրենց մոր համար, փոխանակ մտածեն խաղալիքների մասին, մտահոգվում են, որ մաման մնացել է ճանապարհին։

Ճիշտ է՝ տեսազանգով խոսում ենք, բայց իրենք նեղվում են հեռավորությունից, անհանգստանում են։ Մամայի կարիք ունեն իրենք»։

Ավելի ուշ Աննան մեզ հետ կապ հաստատեց՝ ասելով, որ վերադառնում են Երևան․

«Հյուրանոցից դուրս գալուց մեզ փոխանցեցին, որ Գորիսի համայնքապետարանից ասել են՝ կարող ենք մնալ, բայց քանի որ ճանապարհը բացելու ժամկետներն անորոշ են, նախընտրեցինք շարժվել Երևան, մինչև հարցը կարգավորվի»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>