Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Անդրանիկ Թևանյան. Արժանի՞ ենք արդյոք անկախ պետություն ունենալուն

Անկախությունը մի տոն է, որն առայժմ մեզ հետ չէ՝ ի տարբերություն Փարիզի, որն, ըստ Հեմինգուեյի, տոն է, որը միշտ մնում է մարդու հետ, եթե նա եղել է այնտեղ:
Հայ ժողովուրդն անկախ Հայաստանում ապրում է 26 տարի, բայց տոնական տրամադրություն չկա: Չկա 1991-ի էնտուզիազմը: 88-ի շարժման իներցիայի էնտուզիազմը:

1991-ին շատերը միամիտ էին: Մտածում էին, թե «Նաիրիտը» փակելով և ջերմուկը ծախելով կարելի է անկախ ու լավ ապրել: «Նաիրիտը» փակվեց (մինչև այդ լավ թալանվելով), Ջերմուկ ծախողն էլ, իրոք, հիմա լավ է ապրում, բայց դա անհատական ցուցանիշ է (հեղափոխությունը ծրագրում են հանճարները, իրականացնում են ռոմանտիկները, իսկ վայելում են ...):

1991-ին շատերը չգիտեին, որ անկախությունը աշխատանք է: Ծանր աշխատանք: Ամենօրյա աշխատանք:

Շատերը նաև չգիտեին ու հիմա էլ գլխի չեն ընկնում, որ մենք ՀՀ անկախությունը նվաճել ենք Ղարաբաղյան ճակատում: Եթե պարտվեինք պատերազմում, ապա կկորցնեինք ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև անկախ Հայաստան չէր լինի:

Շատերը, այդ թվում ու նախևառաջ քաղաքական վերնախավ կոչվածի մեծ մասը չհասկացավ ու հիմա էլ չի հասկանում, որ Ղարաբաղի հարցն ուղղակիորեն կապված է անկախ Հայաստանի գոյության հետ: «Հողերը տանք ու անդարդ ապրենք»-ը գայթակղիչ, բայց իրականության հետ կապ չունեցող և վտանգավոր գաղափար է:

«Նախաձեռնողականությունն» այդ գաղափարի գործնական կիրառումն է: Նույնիսկ օտարազգի Լապշինը դա շատ արագ հասկացավ, իսկ ահա մեր «կորիֆեյները»՝ ոչ:
Հիմա սև ամպեր են կուտակվել մեր անկախ պետության գլխավերևում, քանզի քաղաքական իշխանությունը ձախողել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը՝ դրանից առաջ ձախողելով պետականաշինությունը: Հիմա միայն խոսք է գնում հայկական կողմի տարածքային զիջումների մասին՝ առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման: Իսկ դա լուրջ հարված է ՀՀ անվտանգությանը:

Եթե կորցրեցինք Ղարաբաղը, ապա հերթը կհասնի Սյունիքին, իսկ հետո արդեն...
Գիտակցո՞ւմ է սա քաղաքական վերնախավ կոչվածը: Խիստ կասկածում ենք:
Իսկ եթե նույնիսկ գիտակցում է, ապա ի՞նչ է անում: Սահմանադրությունը փոխելով ու պետության տակ ական դնելով՝ անվտանգության հարց չի լուծվում: Տնտեսությունը կենտրոնացնելով և քաղաքական դաշտն ամայացնելով՝ առավել ևս:

Անկախ պետությանն արժանի լինելու համար հարկավոր է 88-ի շարժման գլխավոր գաղափարը կյանքի կոչել, այն է՝ անվտանգության հարցում չապավինել երրորդ ուժին և դրսում ոչ թե «պապաներ», այլ դաշնակիցներ փնտրել:

Անկախ պետություն ունենալու գլխավոր գրավականներ են մրցունակ տնտեսությունը, ժամանակակից պետական կառավարման համակարգը, արդիական բանակն ու արժանապատիվ քաղաքացին: Ունե՞նք այս ամենը անկախության հռչակումից 26 տարի անց...

Մի բան հստակ է, բնությունը վակուում չի սիրում: Ինչպես մեծ փիլիսոփան էր նշել՝ այն ժողովուրդը, որն անընդունակ է ինքնապաշտպանության և ապավինում է այլ ուժերի, զուրկ է առաքինությունից և բարոյական իրավունք չունի գոյություն ունենալ: Այս թեմայի շուրջ լրջորեն պետք է մտորել:

Անդրանիկ Թևանյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>