«Լաչինի միջանցքում հավաքված 200-ից ավելի ադրբեջանցիները հատուկ ջոկատայիններ են»․ Մետաքսե Հակոբյան
Դիտել նաև
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 24 TV-ի եթերում խոսել է ադրբեջանիցների կողմից բնապահպանական կեղծ պատճառաբանություններով Լաչինի միջանցքը փակելու մասին․ «Լաչինի միջանցքում հավաքված 200-ից ավելի ադրբեջանցիները բնապահպաններ չեն, հատուկ ջոկատայիններ են, որոնք լավ տիրապետում են հայերենին: Ադրբեջանցիները պահանջ են դնում մուտք գործել Մարտակերտում գտնվող հանքավայր և վերահսկել այն, ինչը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում և չեղարկում է, քանի որ իրենք իրավունք չունեն այնտեղ լինելու: Ադրբեջանը նման գործողությունների է դիմում, որ Սյունիքի հատվածից միջանցք ստանա, քանի որ Ալիևը դեռ ամիսներ առաջ է հոխորտացել, որ եթե Սյունիքով միջանցք չտրվի իրենց, փակելու են Արցախը ՀՀ-ին կապող կենսական ճանապարհը»: