Ադրբեջանը մերժո՞ւմ է ԵՄ-ի հետ ասոցիատիվ պայմանագիր կնքել
Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդկուլիևը այսօր լրագրողներին հայտարարել է, որ մինչև տարվա վերջ Բաքվի և ԵՄ-ի հետ որևէ պայմանագիր չի կնքվի: Ըստ նրա, Եվրոմիության պայմանները ներկա պահին շահավետ չեն Ադրբեջանին: Մանրամասները նա չբացեց` նշելով, որ այդ բանակցությունները հրապարակավ չեն եղել և իմաստ չունի այն ներկա պահին բացել և մանրամասնել, թե ինչու Եվրոմիության պայմանները ադրբեջանին շահավետ չեն:Մինչդեռ Ադրբեջանն ուզում է, որ այդ համաձայնագիրը որակյալ լինի, նշել է վերջում Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալը:
Zham.am