Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական պատերա՞զմ է սկսվել
Այն բանից հետո, երբ Ռուսաստանի վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց Ռուսաստանում գործող ադրբեջանական կառույցի փակման որոշումը, այդ առթիվ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի արտգործնախարարությունը, որը Մոսկվայի սույն քայլը գնահատեց ոչ բարեկամական և նույնիսկ կասկածի տակ դրեց Ռուսաստանի միջնորդական առաքելությունը` Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում: Եվ ահա ի պատասխան դրա այսօր Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարությունով է հանդես եկել, որտեղ իր վրդովմունքն է ներկայացրել ադրբեջանական ԱԳՆ-ի այս հայտարարության վերաբերյալ:
Zham.am