«Մենակ էր ապրում, լուրջ տղա էր, չգիտենք՝ ինչու է այդ քայլին դիմել». Շինուհայրում տղամարդը նռնակով իրեն պայթեցրել է
Դիտել նաև
Բյուրեղավանի վարչական շենքում բաժնի պետի աթոռի տակ մարտական նռնակ են տեղադրել
Կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է. ՀԱԿ-ը հունիսի 12-ի դեպքերի մասին
«Լավ են արել, լավ են արել»․ Ոստիկանապետ Հովհաննիսյանը՝ արդարացրեց ոստիկանների կողմից նռնակ կիրառելը
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել զինված հարձակումից
Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի Շինուհայր բնակավայրում երեկ՝ դեկտեմբերի 11-ին, 57-ամյա տղամարդը նռնակով պայթեցրել է ինքն իրեն։ ՀՀ ոստիկանությունից NEWS.am հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ 1965թ ծնված տղամարդը նռնակը պայթեցնելու եղանակով ինքնասպանություն է գործել։
Մեզ հետ զրույցում Տաթև խոշորացված համայնքի ղեկավար Սամվել Լալայանը պատմեց, որ ինքնասպանություն գործած Պարգև Սարգսյանը ամուսնացած չէր, ապրում էր միայնակ. «Նորմալ, լուրջ տղա էր։ Չենք կարողանում հասկանալ, թե ինչու է այդ քայլին դիմել։ Հոգեկան առողջության հետ կապված խնդիր չի ունեցել։ Վարորդ էր, նաև պահակություն էր անում։ Նորմալ ֆինանսական վիճակ ուներ։ Ամուսնացած չէր, չուներ երեխաներ»։

