Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ
10
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք

ՀՀ նախագահը կստանա 1 մլն 664 հազար դրամ, վարչապետը՝ 1 մլն 580 հազար

 «Հրապարակ» ՀՀ նախագահը կստանա 1 մլն 664 հազար դրամ, վարչապետը՝ 1 մլն 580 հազար․ «Հրապարակ» «Հրապարակ» թերթը գրում է․ «Հաջորդ տարի՝ 2023 թվականին, առանց այդ էլ բարձր վարձատրություն ստացող պաշտոնյաների եկամուտները շեշտակի կավելանան, քանի որ 2023 թվականից բարձրանալու է բազային աշխատավարձը, որի հիման վրա հաշվարկվում են բոլոր պետական պաշտոնյաների աշխատավարձերը։ Ներկայում պաշտոնյաների աշխատավարձերը հաշվվում են հետեւյալ կերպ․ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության» մասին օրենքը սահմանում է պետական պաշտոնների դրույքաչափերի գործակիցները, որը բազմապատկելով գործող բազային աշխատավարձով՝ ստացվում է տվյալ պաշտոնյայի աշխատավարձի չափը։ Ամենաբարձր գործակիցն ունի հանրապետության նախագահը, նրա պաշտոնի գործակիցը 20 է, իսկ բազային աշխատավարձը՝ 66 հազար 140 դրամ, այսինքն՝ նախագահը ներկայումս ստանում է 1 մլն 323 հազար դրամ։ 2023 թվականին, երբ բազային աշխատավարձը կդառնա 83 հազար 200 դրամ, նախագահի աշխատավարձը կդառնա 1 մլն 664 հազար դրամ, այսինքն՝ կավելանա 340 հազար դրամով։

Վարչապետի վարձատրության պաշտոնային գործակիցը 19-ն է, ներկայում ստանում է 1 մլն 256 հազար 660 դրամ, 2023 թվականի հունվարի 1-ից նրա ամսական աշխատավարձը կկազմի 1 մլն 580 հազար դրամ, այսինքն՝ վարչապետի աշխատավարձը կավելանա 324 հազար դրամով։ Ազգային ժողովի նախագահի ներկայիս աշխատավարձը կազմում է 1 մլն 190 հազար 520 դրամ, հունվարի 1-ից կդառնա 1 մլն 497 հազար 600 դրամ, այսինքն՝ կավելանա 307 հազար դրամով։ Նկատենք, որ սա չի վերաբերում պարգեւավճարներին։ Սահմանադրական դատարանի նախագահն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայում ստանում են 1 մլն 58 հազար դրամ, հունվարի 1-ից նրանց աշխատավարձը կդառնա 1 մլն 331 հազար դրամ, այսինքն՝ կավելանա 273 հազար դրամով։

Փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Համբարձում Մաթեւոսյանի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ամսական աշխատավարձը ներկայում կազմում է 1 մլն 25 հազար 170 դրամ, բազային աշխատավարձի բարձրացման պարագայում հունվարի 1-ից նրանք կստանան 1 մլն 289 հազար 600 դրամ՝ 264 հազար դրամով ավելի։

Հունվարի 1-ից կավելանան նաեւ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի աշխատավարձերը․ նրանք ներկայում ստանում են 992 հազար 200 դրամ, նոր տարուց նրանց աշխատավարձերը կավելանան 255 հազար 800 դրամով՝ դառնալով 1 մլն 248 հազար դրամ։ Նույնկերպ կաճեն նաեւ պետական մյուս պաշտոնյաների աշխատավարձերը։ Նրանցից շատերի պաշտոնների համար տարբեր տոկոսային չափերով՝ 30, 50, 100 տոկոս, ամսական հավելավճարներ եւս նախատեսված են, եւ աշխատավարձերի ավելացմանը զուգահեռ կավելանան նաեւ նրանց տրվող ամսական հավելավճարները։ Օրինակ՝ եթե արդարադատության նախարարության նախագիծը, որով գլխավոր դատախազի եւ դատախազների համար 100 տոկոսի չափով ամսական հավելավճար է սահմանվում, նշանակում է՝ գլխավոր դատախազի ամսական եկամուտը կհասնի 2 մլն 500 հազարի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>