Կատակ չեն անում. հետդարձի ճանապարհ կարող է և չլինել Հայաստանի ղեկավարությունը իրեն թույլ է տալիս ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի մասին սադրիչ հայտարարություններ անել․ Պեսկով Նո՞ր եք հայտնաբերել Հայաստանը. Ծառուկյանը՝ Փաշինյանին
28
Կարմիր գծերի մասով Վճռաբեկի որոշում կա. 160 000-ական դրամները կարող եք հետ վերցնել Մասնակցի’ր ընտրություններին, հեռացրու’ Նիկոլ Փաշինյանին, ձեւավորի’ր հայկական իշխանություն. Անդրանիկ Թևանյան «Մայր Հայաստանի» ու Անդրանիկ Թևանյանի նախաձեռնած «Կարմիր գծերի» քպ-ական թանկացման գործը վերջապես ավարտվեց և, իհարկե, ՀԱՂԹԱՆԱԿՈՎ. Գագիկ Ծառուկյանի ու թիմակիցների նախընտրական հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանը թարախապալար է Հայաստանի վզին. Արեգնազ Մանուկյան Հիբրիդային պատերազմ ընդդեմ ՀՀ-ի՝ «ՔՊ»-ի կողմից Ես դարի հանցագործն եմ,դարի լրտեսը,սա մեր ԱԱԾ-ականները թող ընդունեն որպես հաղորդում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացիները միասնական ջանքերով պետք է վռնդեն Նիկոլ Փաշինյանին՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին. Անդրանիկ Թևանյան Անդրանիկ Թևանյանին կալանավորելու երկու պատճառ ու երկու վարկած․ Երվանդ Բոզոյան Ադրբեջանում հաստատում են. 300 հազարի վերաբնակեցման ստվերային համաձայնություն կա Փաշինյանի հետ Պատերազմ Արցախում
Որոշ երթուղիներ սպասարկող տրանսպորտային միջոցները կշրջանցեն նշված հատվածները ՔՊ-ի քարոզարշավին քաղաքացիական հագուստով զինծառայողներ են բերվել Պիտի միաբանվենք, հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը. Մայր Աթոռ Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա Կատակ չեն անում. հետդարձի ճանապարհ կարող է և չլինել Ռուսաստանը չի թաքցնում համակրանքը հայաստանյան որոշ քաղաքական ուժերի նկատմամբ․ Պեսկով Հայաստանի ղեկավարությունը իրեն թույլ է տալիս ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի մասին սադրիչ հայտարարություններ անել․ Պեսկով ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը․ ԱԳՆ Ստախոսն իրեն այնպես է պահում, կարծես Ուրուգվայի հայտնի նախագահն է․ Րաֆֆի Ասլանյան Կարմիր գծերի մասով Վճռաբեկի որոշում կա. 160 000-ական դրամները կարող եք հետ վերցնել Հայաստանին անհրաժեշտ է նոր տնտեսական մթնոլորտ. Հրաչյա Ռոստոմյան Զախարովա. ՌԴ-ն կդադարեցնի Երևանի հետ գազային համաձայնագիրը, եթե Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը շարունակվի Մենք քիչ ասում ենք, շատ անելու ենք․ Գագիկ Ծառուկյանը՝ Գավառում Նո՞ր եք հայտնաբերել Հայաստանը. Ծառուկյանը՝ Փաշինյանին Մասնակցի’ր ընտրություններին, հեռացրու’ Նիկոլ Փաշինյանին, ձեւավորի’ր հայկական իշխանություն. Անդրանիկ Թևանյան Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է. Պեսկով Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան ՀՀ իշխանությունների կողմից հերթական ամոթալի, հակաիրավական ու անբարոյական քայլը. հայտարարություն Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով Շնորհավորում եմ բոլոր վարորդներիս՝ ՔՊ-ի հանդեպ գրանցած հաղթանակի առթիվ և շնորհակալություն Անդրանիկ Թևանյանին Մայիսի 28-ին իր փիառի համար Նիկոլը կասի՝ ուժեղ ենք, 29-ին նորից կվախեցնի պատերազմով. Վերլուծաբան Մայիսի 27֊28֊ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելեքերի մեծացում Մեկ անձ կալանավորվել է՝ ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար «Արտահոսած փաստաթղթեր» առանց ապացույցների․ ո՞վ է կանգնած Хроника Кавказа-ի հետևում և ինչպե՞ս այն տարածվեց Հայաստանում «Մայր Հայաստանի» ու Անդրանիկ Թևանյանի նախաձեռնած «Կարմիր գծերի» քպ-ական թանկացման գործը վերջապես ավարտվեց և, իհարկե, ՀԱՂԹԱՆԱԿՈՎ. Խմածության պատճառով վարորդական իրավունքից զրկվածներն առանց քննության կկարողանան վերականգնել այն Կալանավորել է Գյումրու քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Գագիկ Ծառուկյանի ու թիմակիցների նախընտրական հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հունիսի 8-ից հետո ոչինչ չի կարգավորվի, եթե Փաշինյանը մնա. քաղաքագետ Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Արտաքին պարտքը մեծացավ․ պաշտոնյաների աշխատավարձը կմեծանա, պադավատը կթանկանա․ «Կարճ ասած». Տեսանյութ

Կան, չէ՞, ընտանիքներ, որ, օրինակ, նպաստի հույսին են, հացը դժվարությամբ են ստեղծում, բայց ռեստորան են վարձկալում ու շատ ճոխ նշում ծնունդ, որ բոլորը տեսնեն՝ իրենք կարող են իրենց թույլ տալ ինչ ուզում են։ Կան, չէ՞, ընտանիքներ, որ հազիվ են ապրում, բայց օգտվում են վարկով ամանոր նշելու առաջարկից ու շատ ճոխ սեղան փռում, իրականում չունենալով էդ հնարավորությունը։ Զաթո՝ սաղ կպայթեն։ Բոլորիս շրջապատում էլ կան չէ՞, մարդիկ, որոնք վատ են ապրում, ծերը ծերին, բայց վարկով օրինակ ամենավերջին դուրս եկած Այֆոնն են առնում։ Դա մեր երկրի վիճակն է։ Ծայրահեղ աղքատությունը ավելացրած մեր երկրում այսօր որոշեցին արտաքին պարտքն ավելացնել 200 մլնով, 100 մլն դոլար և 100 մլն եվրո։ Գումարն ուղղում են բյուջեի դեֆիցիտը փակելուն և այլ ծախսերին։ Ի՞նչ ծախս․ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին ևս 5 ավտոմեքենա պետք է սպասարկի, 550 հազար դոլար էդտեղ, պլանավորել են դեռ լիքը գործուղումների ուղարկել ՔՊ-ականներին, էնքա՜ն երկիր կա, որ չեն տեսել, բայց գործուղումների փողը պրծել ա, պետք է նորից փող հատկացնել, որ Ալենը գնա Կատար՝ ֆուտբոլ նայելու կամ Բալի, Միկոնոս, Մարոկկո, Մոնակո և այլ ծովափնյա սիրուն վայրեր։ Ով գիտի, կարող է մի հատ էլ է Նիկոլն ուզում գնա Ամերիկա, իսկ նրա ամեն գնալու միայն ինքնաթիռի ծախսը գերազանցում է 230 հազար եվրոն։ Փող են, չէ՞, էդ սաղ։ Մենք ընկնում ենք պարտքերի տակ՝ իրենց կայֆերի համար։

Հայաստանի կառավարությունը վերջին 4 տարվա ընթացքում քա՞նի օրինակ կարող է բերել, որ վարկ է վերցրել, ու այդ վերցրած վարկի արդյունքում ստեղծվել է ավելացված արժեք կամ կայուն եկամուտ բերող աշխատատեղ, վարկը դարձել է փող բերող արդյունք, որով կարող են այլ վարկերը փակել։ Առավոտից իրիկուն խոսում են էն մասին, որ տնտեսությունը արդեն 15 տոկոս աճ է ունենալու, բայց արտաքին պարտք են վերցնում։ Էդ ո՞նցա լինում։

Նիկոլ Փաշինյանը վարկերի դեմ ամենաշատը խոսացած մարդն է, նախկինում քննադատում էր, մեղադրում էր, ասում էր այ թալանչիներ, հերիք ա էս խեղճ ժողովրդին գցեք տոկոսի տակ։ 2016թ․ սեպտեմբերի 10-ին Օպերայի բակում միտինգ էր անում, ասում էր՝ պետք է աուդիտ անենք, թե վարկերը որքանով են նորմալ ծախսել, մեղադրում էր, թե պետք է պարզենք միջազգային կազմակերպությունները փողը տալիս ու ծախսելիս Հայաստանի իշխանության հետ ինչ կոռուպցիա են արել․ նույն մարդը հիմա կրկնակի վարկ է վերցրել ու ամեն ինչ լա՞վ է։ Հարցում եմ ուղարկել կառավարություն, թե Նիկոլի դիրքորոշումը չի՞ փոխվել էդ կոռուպցիոն միջազգային կազմակերպությունների մասին, էդ ո՞նց եղավ, որ արդեն պուպուշ են։ Արդեն դրական կարծիք ունի․ ոնց որ կարծիքը փոխել է, ասենք, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի, արագաչափերի, պարտադիր կուտակայինի և այլնի մասին։ Էս մարդը հաճա՞խ ա կարծիք փոխում, թե ուղղակի պախարակում էր ինչպես կարող էր։ 2016 թվականին ասում է՝ Հայաստանի պարտքը արդեն 5 մլրդ դոլար է, դա անընդունելի է, բայց իր օրոք 10 մլրդ դոլար է, էն դեպքում, երբ եկել էր իշխանության ու ասում էր՝ պետք է այլևս պարտք չվերցնենք։

Ամբողջ հարցն այն է, թե ինչ են լինում էդ փողերը․ ժողովուրդ, ձեզ չի՞ հետաքրքրում, թե ձեր անունով որ վարկ են վերցնում, ինչ են անում էդ փողերը։ Սիրելի թոշակառուներ, ուսուցիչներ, զինծառայողներ, եթե Նիկոլ Փաշինյանի կառավարության վերցրած պարտքը ուղղվեր ձեզ, քա՞նի թոշակառու էսօր կապրեր մարդավարի, քանի ուսուցիչ իրեն արժանապատիվ կզգար։ Ես ափսոսում եմ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակները սրանց կառավարածի հետ համեմատել, բայց ո՞նց հասկանանք, եթե չհամեմատենք։ Ռոբերտ Քոչարյանի օրոք արտաքին պարտքը ավելացել ա ընդամենը 500 մլն դոլարով, պատկերացնու՞մ եք՝ 10 տարվա մեջ, ու դրան զուգահեռ՝ ուսուցչի աշխատավարձն ավելացել ա 10 անգամ, թոշակն ավելացել է 10 անգամ, անգա՛մ, ոչ թէ, 3000 դրամով։ Նիկոլի ժամանակ պարտքն ավելացել է 4 մլրդ դոլարով, Քոչարյանի ժամանակների համեմատությամբ՝ 8 անգամ, 8 անգամ բարձրացե՞լ է ուսուցչի աշխատավարձը, բարձրացե՞լ է թոշակը։ Հիմա պետք է թոշակը անցներ 200 հազարը, զինծառայողի աշխատավարձը՝ 600 հազարը, ուսուցչի աշխատավարձը՝ 300 հազարը։ Եթե դա անեին ժողովրդի համար, չէին ասի եկեք ատեստացիայի, որ բարձր աշխատավարձ տանք ու համատարած կտրեին, որ վախենան չգնան ատեստացիայի։ Նպաստից չէին կտրի, որ թոշակ տային։ Տեղահանվածներին տուն կտային, աղետի գոտին վերջապես դոմիկներից կազատեին, զինվորը կստանար բատինկա, բահ ու քլունգ, եթե էդ փողերը ուղղվեր ժողովրդի, երկրի մատից փուշ հանելուն։ Չի արվել չէ՞, չի բարելավվել, չէ՞, ձեր կյանքը։ Բա էդ մեր հաշվին վերցրած փողերն ո՞ւր են գնում, ո՞ւմ կյանքն է բարելավվում։ Լավ, էդ էլ ասեմ՝ բազմապատիկ բարելավվել է մեր՝ ժողովրդի ծառաների՝ ՔՊ-ականների կյանքը։ Փաշինյան ընտանիքը քշում էր սովորական Նիսան քաշքայ, հիմա 550 հազար դոլար հատկացրել են, որ թազա ավտոներ բերեն, չնայած որ էս 4 տարում 2 մլն դոլարից ավելի հատկացրել էին իրենց սպասարկող ավտոմեքենաներին։ Նայեք՝ քանի անգամ է բարելավվել։ Ալենը կերազեր 200 հազար դոլար մոտիկից տեսներ, իսկ հիմա 200 հազարանոց ավտոն քշում ու խփում է աջ ու ձախ, էլ չասեմ, որ ուր ասես կանգնում է կարգը խախտելով, թե՝ տեսեք ինձ ինչ ասես կարամ թույլ տամ։ ՔՊ-ականների հայտարարգրերը նայեք, առած տները նայեք ու տեսեք, թե քանի անգամով է բարեփոխվել իրենց կյանքը։ Իսկ ձեր կյանքը, ժողովուրդ, որ դագաղներով ու պսակներով նախկիններին հանեցիք, վարդ ու կակաչով նորին բերեցիք, այ էդ նոր բերածները ձեր կյանքը որքանո՞վ են փոխել դեպի լավը։ Իրենց շարքերում տնտեսությունից քիչ թե շատ գլուխ հանողներից մեկը՝ հայտնի Պողոսի հարևանը, ասում է՝ բա որ վարկ չվերցնենք, թոշակ ո՞նց տանք։ Բայց Պողոսի հարևանը մի անգամ չտեսա կառավարության հարց ուպատասխանին, ֆինանսների նախարարին հարցներ, բա որ փող չունեք, էս ավտոպարկերը խի՞ ենք անդադար թարմացնում, ձեր կաբինետները, թազա լիֆտերը, բուֆետները, էս ի՞նչ ճոխ-ճոխ ծախսեր եք անում, հլը մի տարի ձեր չտեսությունը զսպեք, բալքի տակը փող էլ մնա, մի բան էլ էս ժողովրդին հասնի։

Քոչարյանի օրոք ընդամնեը 500 մլն դոլարով ավելացել է պարտքը, 2,5 մլրդով ավելացել է բյուջեն։ Նույն հաշվարկով, հիմա պետք է Հայաստանի բյուջեն դառած լիներ 30 մլրդ դոլար։ Ընդ որում, որ Քոչարյանը եկավ, կար քանդված երկիր, էներգետիկ ճգնաժամ, աշխատավարձերի ուշացում, քայքայված տնտեսություն, եկավ ու էդ ամենը կարգի բերեց․ Նիկոլը երբ եկավ, լրիվ հակառակը եղավ, նորմալ զարգացող երկիր էր, բայց շատ արագ պարտքն անցավ 10 մլրդ դոլարից, սկսեց երկիրը քանդվել, տնտեսության հերն անիծվեց, աղքատները շատացան, ստեղծվեց էներգետիկ ճգնաժամ, թե էն ժամանակ էլ ներգաղթ էր, դարձավ արտագաղթ։ Էդ ո՞նց է լինում, էդ ի՞նչ բանաձև է։ Եթե Տեր-Պետրոսյանից հետո Քոչարյան եկավ, երկիրը դզեց, բա ձեզնից հետո՞ ով պետք է գա, որ կարողանա սրա տակից դուրս գալ։ Էդ հիմա դուք եք իշխանության, շատ բան հայտնի չի, բա որ գնաք ինչե՜ր ենք իմանալու։

Հա, էս էլ ասեմ, 10 տարի եղել է նախագահ, արտաքին պարտքը ավելացել ա ընդամնեը 500 մլն դոլարով, ու Նիկոլն ասում էր՝ Քոչարյանը 4 միլիարդ թալանել ա։ Հիմա դու 4 տարում ավելացրել ես պարտքը 4 մլրդ դոլարով, տասը տարի որ մնաս՝ 10-ով․ հարց՝ քա՞նի միլիարդ դոլար է թալանել Նիկոլ Փաշինյանը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի․ էդ հաշվարկով՝ 32 մլրդ դոլար, դեռ հիմիկվա հաշվարկով է ստացվում։

Կարճ ասած՝ այս իշխանությունը նման է խաղամոլի, որն անընդհատ ձգտում է դեպի կազինո ու հետևանքն իրեն չի հետաքրքրվում՝ տուն կկրվի, ընտանիքը կմնա սոված, թե ինչ։ Ինչո՞ւ են էդքան պարտք վերցնում, որովհետև իրենք չեն տվողը։ Փաշինյանը հարցնում է՝ մեր պարտքը 7 միլիարդ դոլար է՞, ասում են չէ, 10 միլիարդ, ասում ՝ դե դա կարևոր չէ։ Այո, ձեզ կարևոր չէ, որովհետև վստահ եք որ դուք չեք փակելու։ Նույն կերպ կարևոր չէր, որ էդքան հող տվիր, քո՛ հողերը չես տվել, կարևոր չէր, որ էդքան մարդ զոհվեց, դո՛ւ չէիր զոհվում կամ քո ընտանիքի անդամը։ Էդ պարտքը, ժողովուրդ ջան, քո՛ ջանից է դուրս գալու, դուք եք տալու, ձեր երեխեքը, ձեր կյանքի գնով, տան գնով, առողջության գնով։ Քաշաթաղցիներին ինչի՞ չթողեցին բռնագաղթելիս տունն ավերել կամ բերձորցիներին՝ հետը գույք վերցնել, իսկ միգուցե դրանք մնացին Նիկոլի պարտքերի դիմա՞ց։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>