Ադրբեջանի վարչապետը նշել է երկրի զարգացման համար գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին
Դիտել նաև
Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավեք հայ գերիների ազատման հարցում․ բաց նամակ` Կանադայի վարչապետին
Էլիտան բոյկոտել է
Ֆրանսիան նոր վարչապետ կունենա
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա
Վարչապետի աշխատակազմը 700 000 դրամով 100 շապիկ և 100 հազար դրամով 10 շարֆ է ձեռք բերել
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը դատողություններ է արել Ադրբեջանի համար «Զանգեզուրի միջանցքի» գործարկման կարեւորության մասին։
«Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ խթան կհաղորդի Ադրբեջանի զարգացմանը»,-ուրբաթ Ադրբեջանի խորհրդարանի նիստում ասել է Ասադովը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում եւ Թուրքիայում «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ունեն որոշակի ճանապարհ, որը շանտաժի եւ ահաբեկման միջոցով փորձում են ստանալ Հայաստանի իշխանություններից։ Հայկական կողմն իր հերթին հիշեցնում է, որ ոչ մի փաստաթղթով չի նախատեսում նման «միջանցքի» ստեղծում, եւ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները բացելու պայմանավորվածություններում «միջանցք» հասկացություն չկա։
Աղբյուրը՝ news.am

