16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ. կառավարության շենքը կապիտալ վերանորոգում են
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի վաղ գրել էինք, որ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի կապիտալ վերանորոգում է ընթանում: Մինչ դրսից այդ շենքի վրա անցքեր են բացում, ներսում շքեղ նորոգում է գնում՝ մոտ 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ, որ ավելի հարմարավետ ու թանկ միջավայրում աշխատեն Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը։
Բացի այդ՝ եւս 17,5 մլն դրամ է տրամադրվել կառավարության աշխատակազմի շենքի ջեռուցման համակարգի նորոգմանը, որ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, Բագարտ Բադալյանն ու հատկապես Տարոն Չախոյանը ձմռանը հանկարծ չմրսեն։ Գնումը կատարվել է դեռեւս 2022-ի ապրիլին՝ «Մենարշին» ՍՊԸ-ից, սակայն պայմանագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 30-ին »:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

