Աղվանի-Տաթև ավտոճանապարհին դեկտեմբերի 9-ին և 10-ին երթևեկությունը կկազմակերպվի պարբերական ընդհատումներով
Դիտել նաև
Ջրվեժ թաղամասում 9000-ից ավելի բնակիչներ սպառնում են փակել ճանապարհները
Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքում բուք է
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
Ձյուն, բուք, մառախուղ․ իրավիճակը՝ հանրապետության ճանապարհներին
Դեկտեմբերի 3-ի մինչև դեկտեմբերի 5-ը փակ կլինի «Բարեկամության ուղեանցը»
Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածում իրականացվելիք վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին՝ ցերեկային ժամերին, նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերական ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։ Հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Թեթև մարդատար մեքենաները վերականգնվող հատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև նորակառույց ճանապարհով։ Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։

