Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Կրկին առաջարկում ենք զեկույցում վերականգնել Հայաստանին վերաբերող հատվածը. Գ. Մանուկյանի ելույթը՝ Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ նստաշրջանում

Դեկտեմբերի 7-8-ը Սերբիայի մայրաքաղաքում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր վեհաժողովի 60-րդ լիագումար նստաշրջանում քննարկվել է «ՍԾՏՀԿ անդամ պետություններում փախստականների հոսքի պատճառով առաջացած ճգնաժամի սոցիալական հետևանքները» զեկույցը, որը վաղուց ներկայացված էր կոմիտեի նիստին:

Այս հարցով հանձնաժողովի նախկին նիստերում բավականին ծանր քննարկումներ են ընթացել, քանի որ զեկույցի նախագծում տեղ գտած Արցախի հայ փախստականներին վերաբերող պարբերությունն ադրբեջանական պատվիրակության անդամը հեռացրել էր Թուրքիայի առաջարկությամբ։ Հայկական կողմը դեմ էր քվեարկել զեկույցին:

Այսօրվա նիստին զեկույցի հետ կապված ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանի ելույթը՝ ստորև․

«2022թ.-ի մարտի 16-ին կայացած Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի հիսունութերորդ առցանց նիստին ներկայացվել էր «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններում փախստականների հոսքով պայմանավորված ճգնաժամի սոցիալական հետևանքները» զեկույցը, որում ներառված էր Հայաստանի Հանրապետությունում փախստականների խնդիրներին վերաբերող ամբողջական մի պարբերություն: Ահա դրա բովանդակությունը՝

«31. Վաթսունից ավելի տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ հումանիտար, սոցիալ-հոգեբանական և այլ ծառայություններ են մատուցվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ժամանակավորապես գտնվող ընտանիքների երեխաներին։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում ժամանակավորապես բնակվող անձանց հնարավորություն է ընձեռել ստանալ կենսաթոշակ, նպաստ և այլ ֆինանսական աջակցություն։ Կարիքների գնահատումից հետո 29.110 հարկադիր տեղահանված անձ աջակցություն է ստացել բարեգործական հասարակական կազմակերպություններից»:

Այս պարբերությունը զեկույցի հեղինակ պարոն Մամադովի կողմից հեռացվել է։ Հայկական պատվիրակությունը կոմիտեի նիստում փորձեց վերադարձնել այն: Զեկուցողը մերժեց դա անել, մենք արդեն ներկայացրել ենք առաջարկ:

Այսօր, այստեղ կրկին առաջարկում ենք զեկույցում վերականգնել Հայաստանին վերաբերող հատվածը։ Ու արձանագրում ենք։

Շուրջ 90 հազար փախստական Լեռնային Ղարաբաղից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից 2020 թվականի աշնանը ապաստանել է Հայաստանի Հանրապետությունում ադբեջանական ագրեսիայի հետեւանքով, երբ թիրախավորվել են խաղաղ բնակավայրերը, երեխաներն ու կանայք։ Եթե չլիներ 2020 թվականի ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որտեղի՞ց Հայաստանում այդքան փախստական կապաստաներ։

Բացառություն են կազմում 90-ականներին Հայաստան տեղափոխված հարյուր հազարավոր քաղաքացիներ, երբ Ադրբեջանում սկսվեցին հայկական կոտորածները։ Բայց դա այլ թեմա է։

2020 թվականը փախստականների հոսքի նոր փուլ էր։

Որքան էլ մեր գործընկերները պնդեն, թե 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո այլեւս գործածելի չէ Լեռնային Ղարաբաղ տեղանունը, անհնար է անտեսել, որ միջազգային մի շարք փաստաթղթեր արձանագրում են այդ իրողությունը։ Լեռնային Ղարաբաղում իր պատմական հայրենիքի վրա բնակվում է շուրջ 120 հազար հայություն, եւ անհնար է անտեսել այդ փաստը։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ստորագրված հայտարարությունից մինչեւ միջազգային այլ փաստաթղթեր արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի հայության, նրանց ինքնորոշման իրավունքի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է միջազգային հանրության օրակարգում։

Այդ իսկ պատճառով, առանց քաղաքական տարրերի, ձեւակերպումների մեր առաջարկն է՝ վերադարձնել զեկույցի վերոնշյալ հատվածը։

Միաժամանակ գործընկերներիս ցանկանում եմ տեղեկացնել՝

Զեկույցի նախագիծը հրապարկվելուց, շրջանառության մեջ դրվելուց ու քննարկվելուց հետո Հայաստանի Հանրապետությունը կանգնեց ներքին տեղահանվածների նոր ալիքի առաջ, երբ դատարկվեցին արդեն Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրեր, այդ թվում միջազգային առողջարանային հանգստավայրի կարգավիճակ ունեցող Ջերմուկը։

2022 թվականի սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն ու հաջորդող երկու օրերին Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումները լայնածավալ նոր ագրեսիա սկսեցին Հայաստանի Հանրապետության վրա սահմանի գրեթե ողջ երկայնքով։ Մինչեւ հիմա օկուպացված է Հայաստանի սուվերեն տարածքի ահռելի հատված։ Բայց խոսեմ հումանիտար աղետի մասին միայն։

Համաձայն Հայաստանի օմբուդսմենի տրամադրած տվյալների՝ արձանագրվել է, որ սեպտեմբերի 13-ից 15-ը ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից տեղահանվել է առնվազն 7600 անձ։ Տեղահանված անձանց շրջանում մեծամասնություն են կազմում կանայք, ծերեր, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք, որոնցից՝ 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։ Նշված անձանց գերակշիռ մեծամասնությունը սույն տեղեկատվության տրամադրման պահին դեռևս չի վերադարձել՝ առաջին հերթին հրադադարի հաճախակի ու վտանգավոր խախտումների, ինչպես նաև, շատերի դեպքում, տների հիմնովին ավերման պատճառներով:

Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների օկուպացիան եւ այդ օկուպացված տարածքներից ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների թիրախավորումը շարունակվում է մինչ այժմ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>