Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը
7
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները… Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան Քննչական կոմիտեն հաստատեց՝ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ անձ Գագիկ Ծառուկյանի տան կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր․ Տոնոյան Սոփեստների «մահացու զենքը»՝ ԻՍԿԱՆԴԵՐԸ. Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Իրանի Գերագույն առաջնորդին պատմական հրաժեշտը՝ Թեհրանի Ազադի հրապարակում Սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը, որի յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդից ավելի կոշտ է լինելու Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մենք հետաքրքրված ենք Հայաստանի մասնակցությամբ ԵԱՏՄ-ին. Փաշինյանը՝ Միշուստինին Փաշինյանի գլխարկն ապահով ձեռքերում է. Ռուսական աղբյուր Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան «Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները վերջապես սկսեց մտահոգել նաև Մոսկվային

Ադրբեջանում և Թուրքիայում, նույնիսկ չէին էլ թաքցնում, որ այս օրերի զորավարժությունների գլխավոր թիրախը Իրանն է, ով այս տարվա ընթացքում երկու անգամ նմանատիպ զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի սահմանի մոտ:

Ավելին, Բաքվում անընդհատ նշում էին, որ մտադիր չեն թշնամական քայլեր կատարել Թեհրանի հանդեպ, եթե վերջինս նույնպես թշնամաբար տրամադրված չլինի Բաքվի հանդեպ:

Սակայն այն ժամանակահատվածը, երբ Թուրքիան ու Ադրբեջանը անցկացնում են իրենց զորավարժությունները Իրանի սահմանի մոտ, սկսել է մտահոգել նաև Մոսկվային: Բանն այն է, որ հենց այս օրերին են ընթանում Իրանում ներքին գործընթացներ, որոնք Մոսկվան և Թեհրանը համարում են դրսից թելադրված: Եվ հենց դրա համար Մոսկվան արագ փորձեց լիցքաթափել Բաքվի և Թեհրանի միջև առաջացած լարվածությունը:

Իրանի ԱԳ նախարարի այցից հետո Մոսկվա, նա այցելեց նաև Բաքու և կարծես թե դրանից հետո այդ երկու երկրների հարաբերությունները սկսվեցին բարելավել:

Սակայն զարմանալիորեն վերջին ժամանակներս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բառապաշարում կրկին առաջ եկան հակաիրանական մեսիջներ: Սկզբից նա կշտամբեց Թեհրանին, թե իբր հարիր չէ, որ մահմեդական Իրանը աջակցում է Հայաստանին, այլ ոչ մահմեդական Ադրբեջանին, հետո սկսեց խոսել այն մասին, թե իբր Իրանի 40 մլն-անոց ադրբեջանցիները զրկված են տարրական իրավունքներից, թե իբր նրանց արգելվում է կրթություն ստանալ մայրեի լեզվով և դա այն դեպքում, երբ այսօր Իրանում գործում է ավելի քան 130 լրատվամիջոց ադրբեջաներեն լեզվով:

Հատկապես Մոսկվայի նախաձեռնությունից հետո, երբ Ալիևը կրկին սկսեց օգտագործել հակաիրանական ձևակերպումները, Մոսկվայում և Թեհրանում սկսեցին կասկածել, որ Ալիևին «դրսից են» հրահրում Իրանի դեմ հոխորտալ: Իսկ այս վերջին թուրք-ադրբեջանական զինավարժություններն արդեն բոլոր կասկածները փարատեցին այն մասին, թե ինչ է իրականում պատրաստվում Իրանի շուրջ:

Եվ ինչքան էլ զարմանալի թվա, բայց հակաիրանական գործողություններից առաջ, նախ Թուրքիան և Ադրբեջանը պիտի «լուծեն», այսպես կոչված, «Զանգեզուրյան» թնջուկը: Քանզի առանց դրա լայնամասշտաբ ռազմական գործողություններ անցկացնելու Իրանի դեմ կլինի ոչ արդյունավետ:

Ահա թե ինչու Անկարայում և Բաքվում բոլոր միջազգային հարթակներում այն միտքն են փորձում առաջ տանել, թե «...առանց զանգեզուրյան միջանցքի բացման տարածաշրջանում խաղաղություն հաստատել հնարավոր չէ...»։ Եթե այս միտքը թարգմանենք աշխարհաքաղաքական կենտրոններին ուղղված մեսիջին, ապա կստացվի հետևյալ բանաձևը, եթե Արևումտքը ուզում է, որ Իրանի հարցը լուծվի, օգտագործելով նաև այդ երկրում առկա ադրբեջանական գործոնը, ապա առանց Բաքվի և Անկարայի գործուն միջնորդության դա չի հաջողվի: Վկա, Իրանի պատմության փորձն է ցույց տվել, այն է մինչև այդ երկրի հյուսիս դրսից զորքեր չեն մտել, այդ երկրում ադրբեջանական անջատողականությունը չի աշխատել:

Իսկ որպեսզի թուրք-ադրբեջանական միջամտությունը հաջող լինի, ապա միջազգային հանրությունը պիտի համաձայնվի, որ Հայաստանի հարավային մասը անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ:

Այս ամենն այնքան տեսանելի է, որ վերջապես տեսանելի դարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ լավ հարաբերություններ ունեցող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Վերջին թուրք-ադրբեջանական զինավարժությունները վերջապես սկսեց մտահոգել նաև Մոսկվային, որտեղից արձագանքը չուշացավ: Իհարկե, սկզբում դա երևում է ռուս վերլուծաբանների մեսիջներում, սակայն ակնհայտ է, որ ինչ որ պահի այս գործընթացին կարող է միանալ պաշտոնական Մոսկվան:

Վերջինիս համար տեսանելի է դառնում, որ Արևմուտքը հենց այս տարածաշրջանից է փորձում բացել, այսպես կոչված, «երկրորդ ճակատը», որի մասին վերջին ժամանակներս շատ են խոսում թե Ռուսաստանում, և թե Արևմուտքում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>