Տոնածառ չեմ ուզում, հայրիկիս մարմինն եմ ուզում. Ջերմուկցի 10 տարեկան Արամի նամակը Ձմեռ պապիկին
Դիտել նաև
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Եթե հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա. Ռուբեն Վարդանյան
ԱԺ նախագահը ընդունել է Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումը
Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել. Ընտանիքի հայտարարությունը
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
Ջերմուկցի 10 տարեկան Արամի նամակը Ձմեռ պապիկին
Բարև ձմեռ պապ ջան։
Ես ինձ համար նվերներ չեմ խնդրում, փոխարենը ավելի կարևոր ու թանկ բան եմ խնդրում։
Իմ հայրիկը զոհվել է սեպտեմբերի 14ին`Ջերմուկում։
Բայց իմ հայրիկին դեռ չենք հուղարկավորել։
Ես լսել եմ մայրիկիս ու տատիկիս խոսակցությունը, և գիտեմ, որ մեզ թույլ չի տալիս թշնամին, որ հայրիկիս վերցնենք, հայրիկս դեռ թշնամու մոտ է։
Շատ եմ խնդրում, թե կարող ես, էնպես արա, որ հայրիկիս տան, նրան տանենք պանթեոն, որ ես էլ նրան ծաղիկներ տանեմ։
Ինձ տոնածառ պետք չի, ՉԵՄ ուզում, միայն այդ մի խնդրանք ունեմ։
Արամ, 10 տարեկան։
ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

