Ռուսաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ օգնությունը՝ իր տարածքում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու համար. Պեսկով
Դիտել նաև
«Ուկրաինան հրաժարվում է բանակցություններից»․ Պեսկով
«Պուտին-Էրդողան հանդիպումը երկար կտևի»․ Պեսկով
Հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով
«Պուտինի և Փաշինյանի շփումը կարող է տեղի ունենալ կարճաժամկետ հեռանկարում»․ Պեսկով
Պեսկովը հաստատել է Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը
Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման կազմակերպման համար, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պեսկովը նաև նշել է, որ քաղաքական գործիչների զրույցը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի Դաշնության տարածքում։
«Ռուսաստանն, իհարկե, պատրաստ կլինի տրամադրել անհրաժեշտ օգնությունը՝ իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,-ասաց Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Ալիևի և Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանում կայանա մինչև տարեվերջ։
Ըստ նրա, եթե այս հանդիպման վերաբերյալ որոշակի ըմբռնում ձեռք բերվի, ապա այդ մասին կհաղորդվի։
Zham.am