Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրվեց դրամական փոխհատուցում
Դիտել նաև
Սա ՀՀ տարածքի ապօրինի օտարում է․ Կիրանցի 31 բնակիչ ստորագրությամբ հրաժարվել է փոխհատուցումից
Արցախից տեղահանվածները և՛ փոխհատուցման, և՛ վերադառնալու իրավունք ունեն. Թաթոյան (տեսանյութ)
Դատարանի որոշմամբ Հրանտ Դինքի ընտանիքը կստանա 1.5 մլն լիրա փոխհատուցում
Զինծառայողներին ու նրանց ընտանիքներին տրվող փոխհատուցումները «կքերեն» ժողովրդից
Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրվեց (հերթական) դրամական փոխհատուցում (որին նախորդել էր նշված անձանց գույքին հասցված վնասի գնահատումը՝ համապատասխան հանձնաժողովի կողմից)։ Այս մասին հայտնում է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։
«Նշված թեմայով Ջերմուկի համայնքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներն ու Ջերմուկ համայնքի այն բնակիչները, ովքեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով նյութական վնասներ են կրել։

