Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք
27
622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Պատերազմ Արցախում
Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան

Ո՞վ և ի՞նչ է արել աղետի գոտին վերացնելու համար. Թվեր և փաստեր

Yerevan.today-ը գրում է. «Սպիտակի երկրաշարժից 34 տարի անց պետությունը դեռ ամբողջությամբ չի լուծել աղետից տուժած քաղաքացիների բնակարանի հարցը։ Չլուծված է մնացել 553 ընտանիքի հարցը։ Այս ցավոտ թեման, մշտապես, եղել է շահարկումների առարկա։ Ինչպես շատ հարցերում, այս դեպքում ևս մարդկանց էմոցիաների հետ խաղալ սիրողները տարիներ շարունակ անկոտրում համառությամբ կրկնում էին, որ ոչինչ չի արվել, մարդիկ շարունակում են ապրել տնակներում:

Նոր իշխանությունն էլ ի լուր աշխարհի հայտարարեց, որ 2021 թվականին խնդիրն ամբողջությամբ կլուծվի և «աղետի գոտի շահառու» հասկացությունը կվերանա (Իհարկե՝ այդ ժամկետները չկարողացան պահել և փաստ է, որ խնդիրը չի լուծվել)՝ ներկայացնելով, որ նախկին իշխանությունները ոչինչ չէին արել: Հարց կառաջանա՝ եթե նախկինները ոչինչ չեն արել կամ կարգին չեն արել, ապա դու ինչպես ես 33 տարվա խնդիրը միանգամից լուծելու կամ ինչպես է մնացել ընդամենը 553 ընտանիքի չլուծված խնդիր։

Հիմա այն մասին, թե ով, երբ և ինչքան է արել:

Ներկայացնենք առավել մանրամասն և ըստ տարիների: Այսպես, մինչ Ռոբերտ Քոչարյանի ` ՀՀ Վարչապետի պաշտոնում նշանակվելը, պետական բյուջեն աղետի գոտու նկատմամբ խորը անտարբերություն էր ցուցաբերում. Աղետի գոտու վերականգման համար հատկացվող և նախատեսված տողի դիմաց միշտ եղել է 0 դրամ:

Ի՞նչ աշխատանք է կատարել Ռոբերտ Քոչարյանը Գյումրիում ղեկավարման (նախագահության և վարչապետության տարիներին): Ուսումնասիրեցինք որոշ թվային պատկերներ, դիտեցինք նաև այդ ժամանակների տեսանյութեր համացանցից, որոնք կտեղադրենք ստորև:

Իսկ 1998-2007 թվականներին Շիրակի մարզում գործարկվել է 458.000 ք/մ բնակելի շենք: Այդ թվում՝ միայն «բնակարանաշինություն» ծրագրով, որը աղետի գոտու վերականգնման ծրագրերից միայն մեկն էր, Գյումրիում հանձնվել է 85 բազմաբնակարան շենք՝ 2095 բնակարանով:

Այդ տարիներին պետական բյուջեի աջակցությամբ գործարկվել է բնակարաների գնման ծրագիրը (այսպես կոչված ԲԳՎ-ները), որի շնորհիվ հարյուրավոր գյումրեցի ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ: Գյումրիում սկսեցին վերագործարկվել արտադրություններ, բացվել նոր աշխատատեղեր, սկսեց զարգանալ մանր և միջին ձեռնարկատիրությունը:

1998-2006 Շիրակի մարզում գործարկվել են մի շարք հանրակրթական հաստատություներ` ընդհանուր 13101 աշակերի համար, վերականգնվել են հանրակրթական հաստատություններ՝ շուրջ 4000 աշակերտի համար:

Բնական է, որ միայն պետական բյուջեն ին զորու չէր աղետի գոտի վերականգնել, ուստի երկրի ղեկավարության ջանքերի շնորհիվ մի շարք բարեգործական խոշոր ընկերություններ միացել են աշխատանքին՝ նպաստելով նոր շենքերի ի հայտ գալուն:

Պետական ֆինանսավորմամբ և աջակցությամբ վերանորոգվել են մշակութային հիմնարկներ, Շիրակի մարզում ընդհանրապես և Գյումրիում՝ մասնավորապես, կատարվել է ճանապարհաշինական և այլ ենթակառուցվածքների զարգացման մեծածավալ աշխատանք: Լուսավորվել և բարեկարգվել են Գյումրու բազմաթիվ թաղամասեր, բարեկարգվել պուրակներ և այլ: Ահա այսպիսի պատկեր ստացվեց:

1988 թվականից մինչև 2008-ը տարբեր, այդ թվում՝ պետության մասնակցությամբ ծրագրերով բնակարան է հատկացվել 60 հազար ընտանիքի, իսկ 2008-ից մեկարկած պետական ծրագրով բնակարան է ստացել 4839 ընտանիք, իսկ մնացյալ 553-ի հարցը պետք է լուծվի առաջիկա երկու տարիներին, ամեն դեպքում այդպես է ասվել: Հետևությունները թողնում ենք ըներցողներին:

Պետք է արձանագրենք, սակայն, որ չափազանց ակնհայտ այս վիճակագրությունն ու փաստերը անտեսվեցին, երբ առաջին պլան եկավ քաղաքական պատեհապաշտությունը: Այսպես, իշխանափոխությունից հետո՝ 2018-ի հունիսի 18-ին Գյումրու ավագանին որոշմամբ Ռոբերտ Քոչարյանին զրկեց պատվավոր քաղաքացու կոչումից, «սիմվոլիկ պատահականությամբ» էլ դեկտեմբերի 7-ին կալանավորվեց:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն անդրադառնալով կատարվածին, նշել էր. «Ինչպե՞ս պետք է արձագանքեմ` Աստված իրենց հետ: Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել, ու ժամանակին էլ ոչ մեկին չի խնդրել որ իրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տան: Ինչո՞ւ է ավագանին նման որոշում կայացրել, ո՞ւմ է փորձել քծնել կամ ի՞նչ նպատակների է փորձել ծառայեցնել այդ որոշումը` չգիտեմ ու, անկեղծ ասած՝ ինձ չի էլ հետաքրքում,- ասել է Վ. Սողոմոնյանը և հավելել,- Ամեն դեպքում, այդ 17 հոգու պատճառով նախագահ Քոչարյանը Գյումրու հանդեպ իր վերաբերմունքը չի փոխի: Նա այսօր էլ հպարտանում է այն աշխատանքով, որ կատարվել է աղետի գոտում իր նախագահության տարիներին: Կարծում եմ` գյումրեցիներն էլ երբեք չեն մոռանա Քոչարյանի վաստակը` անկախ որևէ ավագանու այս կամ այն որոշումից»:

Գյումրեցիները, իրոք չեն մոռացել պատմությունը: Ասում են, թե ժողովրդի հիշողությունը կարճ է, շատ հաճախ սեփական լավն ու վատը չի կարողանում տարբերակել, ընկնում է ամբոխահաճո տոնայնության հետևից։ Սակայն ոչ միշտ է այդպես։ Սպիտակում, որտեղ աղետի գոտի հասկացությունը դեռ կա, այնուամենայնիվ, շատերն են հիշում, թե որ նախագահի օրոք ինչ է կատարվել։ Սպիտակում մեր նկարահանող խումբը դեռ նախորդ տարի հանդիպեց աղետը տեսած ու վերապրածներից շատերին։ Պարզվեց, որ պատմության նենգափոխությունն ու կատարված գործի սևացման փորձերը մեղմ ասած այդքան էլ արդյունավետ չեն»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>