Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Պաշտոնական Ստեփանակերտը չի մեկնաբանում Նալբանդյանի հայտարարությունը` տարածքների վերադարձի մասին

Պաշտոնական Ստեփանակերտը չի մեկնաբանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի երեկվա հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության լուծման շրջանակներում տարածքների վերադարձի մասին:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ Արցախի բոլոր տարածքներն էլ երկրի անվտանգության առումով մեծ նշանակություն ունեն:

«Իհարկե, Նալբանդյանի տեսլականը իրենից կարող եք ճշտել, բայց ես ասեմ հետևյալը՝ մենք միշտ ընդգծել ենք՝ հակամարտությունն այնպես պետք է կարգավորվի, որ հետագայում ավելի մեծ պատերազմ կամ ավելի ողբերգալի իրադարձություններ տեղի չունենան: Այս առումով, մեզ համար չափազանց կարևոր է անվտանգության բաղադրիչը», - հավելեց նախագահի մամուլի խոսնակը:

Նրա դիտարկմամբ, եթե Ադրբեջանի համար ղարաբաղյան հիմնախնդիրը ամբիցիաների հարց է, ապա հայերի համար՝ կյանքի ու մահվան: Նա նկատեց, որ 1988-ին ԼՂԻՄ-ի սահմանները և 1991-ին ԼՂՀ-ի սահմանները գայթակղիչ են եղել Ադրբեջանի համար՝ հարձակվելու հայկական կողմի վրա ու հարցը կարգավորելու ուժային տարբերակով:

«Հիմա այն, ինչ ուզում է Ադրբեջանը՝ վերադառնալ 1988 թվականի սահմաններին: Ադրբեջանի համար դա գայթակղիչ է, պետք է հարձակվել ոչնչացնել մեզ: Եթե մենք չլինեինք այն սահմաններում, ինչպես նախկինում եղել է ԼՂԻՄ-ի սահմաններում, միգուցե թշնամին չէր հարձակվի: Ասենք Քարվաճառը, որտեղից սկիզբ է առնում նախկին ԼՂԻՄ-ի ջրային պաշարների 85 տոկոսը՝ Արփա և Որոտան գետերըմ որոնք փրկում են Սևանա լիճը, իսկ Սևանը մեր ամենամեծ հարստությունն է: Լավ, հիմա եթե Ադրբեջանը, Աստված մի արասցե, տիրացավ այդ տարածքին, ի՞նչ է ջրային ահաբեկչությամբ չի՞ զբաղվելու:

Մենք միշտ ասել ենք՝ եթե ուզում են հարցը համապարփակ կարգավորել, եթե Ադրբեջանը պատրաստ է քայլեր կատարել, ընդհանրապես այդ քայլերը պետք է լինեն համարժեք: Չի կարող լինել փոխզիջում՝ տարածք տալ խոստումի դիմաց: Խոստումի դիմաց մենք նրան խոստում կարող ենք տալ», - նշեց Դ.Բաբայանը:

Հետաքրքրվեցինք, թե ո՞ր տարածքները նկատի ուներ Է.Նալբանդյանը, որոնք սպառնալիք չեն Արցախին, Բաբայանը պատասխանեց. «Նալբանդյանից հարցրեք: Իսկ մենք ասել ենք, որ մեզ համար վերադարձ չկա անցյալին, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով»:

«Մեզ համար ամեն մի տարածք ունի իր անվտանգության համակարգը, եթե խոսում եք սահմանների հարցի մասին, ապա դա կարող է կարգավորվել միայն հավասար ձևով: Մենք էլ ունենք ահագին տարածքներ, որոնք Ադրբեջանում են, հասկանո՞ւմ եք: Եթե Ադրբեջանը պատրաստ է ինչ-որ քննարկումների, միայն այդ ժամանակ պետք է խոսենք… Գետաշենի խնդիր կա, Շահումյանի խնդիր կա, Հյուսիսայիին Արցախի հարցեր կան ու այդ սահմանների «կոռեկցիան» պետք է համապարփակ ձևով կարգավորվի, որպեսզի հետագայում ավելի մեծ խնդիր չլինի: Այսօրվա դրությամբ ցանկացած միակողմանի քայլ բերելու է կատաստրոֆայի: Որևէ մեկը միակողմանի քայլեր չի անելու երբևիցե», - ընդգծեց նա:

Հիշեցնենք՝ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովում պատասխանելով ներկաների հարցերին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր. «Տարածքների վերադարձի մասին խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛ Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը: Մնացած մանրամասները եթե բացեմ՝ բանակցությունները կարող են կանգնել»:

Aysor.am

Լուսանկարը՝ Photolure-ի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>