«5-րդ ալիքը» պարզաբանում է տարածված տեսանյութը, որտեղ երևում է, թե օպերատորը պատի մեջ հեղույս է ամրացնում
Դիտել նաև
90 մլն դրամ` Երևանը Հրապարակից մինչև ծայրամասեր կաթվածահար անելու համար
Վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
Բագրատ Սրբազանը մայիսի 26-ին` ժամը16:00-ին բոլորին հրավիրում է հանրահավաքի. «Մենք միասին որոշում ունենք կայացնելու: Մենք գիտենք ձեր բազում հարցերի մասին, մենք ունենք հստակ պատասխաններ»
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել
Սպառնալիքները դեր չխաղացին
Այսօր Araratnews.am կայքը տեսանյութ էր տարածել՝ նշելով, որ դրանում երևում է, թե ինչպես է «5-րդ ալիքի» լրագրողը հեղույսը դնում պատի մեջ, ապա տեսանկարահանում՝ մեղադրելով, թե պատերը վնասել են։
«5-րդ ալիքը» պարզաբանել է տեղի ունեցածն ու նշել, որ տարածված տեսանյութը մոնտաժված է։
«Տեսանյութից հեռացված է սկիզբը, որում երևում է, թե ինչպես է օպերատորը պատի միջից հանել հեղույսը, հետո տեղը դրել։ Օպերատորի խոսքով՝ ջարդված պատը նկարելիս ինքը նկատել է զարդաքանդակի մեջ մխրճված հեղույսը, և, որպես սրտացավ քաղաքացի, բնազդաբար հանել է այն, հետո, որպեսզի ցույց տա իր տեսածը, հեղույսը վերադարձրել է նույն տեղը, նկարահանել ու նորից հանել»,-պարզաբանել են հեռուստաընկերությունից։