ՔՊ պատգամավորները պետք է մինչև վերջ ազնիվ լինեն և ասեն՝ ինչու են դեմ այս նախագծին. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ
ՔՊ պատգամավորները պետք է մինչև վերջ ազնիվ լինեն և ասեն՝ ինչու են դեմ այս նախագծին. Անդրանիկ Թևանյան
Ինչպես արդեն նշել էինք, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ընդդիմության նախագիծը: Մասնավորապես, քննարկվում էր Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանը պատասխանելու՝ ընդդիմության ներկայացրած առաջարկը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ներկայացնելուց հետո ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ քննարկել են, բայց կան բովանդակային անհամաձայնություններ, ՔՊ-ն ձեռնպահ կքվեարկի նախագծին:
Եզրափակիչ ելույթի ժամանակ Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց հարցի շուրջ երկու արմատական տարբերությունները և նշեց, որ Ղարաբաղը հանձնելով խաղաղություն չի լինելու, որովհետև այդպես կարելի է հանձնել նաև Երևանը:
Մանրամասներ՝ Yerevan.today-ի տեսանյութում