Քաղաքապետարանը կբացատրի, թե ինչու են «դռելն» առել՝ ընկել Հրապարակի շենքերի «ջանին»
Դիտել նաև
90 մլն դրամ` Երևանը Հրապարակից մինչև ծայրամասեր կաթվածահար անելու համար
Վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
Բագրատ Սրբազանը մայիսի 26-ին` ժամը16:00-ին բոլորին հրավիրում է հանրահավաքի. «Մենք միասին որոշում ունենք կայացնելու: Մենք գիտենք ձեր բազում հարցերի մասին, մենք ունենք հստակ պատասխաններ»
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել
Սպառնալիքները դեր չխաղացին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Երեւանի քաղաքապետարանի ղեկավարությունն ասուլիս է տալու, որ բացատրի, թե ինչու են «դռելն» առել՝ ընկել հրապարակի զարդանախշերի եւ հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերի «ջանին» ու 8 հազար անցք բացել, որ բոլ-բոլ լույսեր տեղադրեն եւ կառավարության «մութ օրերը» լուսավորեն։
Ավագանու «Իմ քայլի» նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանը մեր բոլորի փոխարեն ձեւակերպել է խնդիրը․ «Վանդալները պարզաբանում են, որ հետո անցքերը լցվելու են: Եկեք մեկական դռել վերցնենք՝ գնանք իրենց տների պատերին անցքեր անենք, հետո լցնենք:
Կթողնե՞ն: Վստահ եմ՝ նույնիսկ իրենց երեխաներին մի հատ նկար պատին փակցնել չեն թողնում, որ պատին անցք չլինի, նորոգումը չփչանա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

