Սերժ Սարգսյանին փոխարինող չկա՞. Վարչապետը չի մեկնաբանում մասնավոր կարծիքները
Դիտել նաև
Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը
«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
Մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել, «Հայաստան-Սփյուռք» համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀԿ-ում կարծում են, որ 2018 թվականին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին փոխարինող չկա:
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունում օֆիցիալ կարծիք երբ որ լինի, այն ժամանակ կխոսենք», - ասաց Կարեն Կարապետյանը:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց` դա մասնավոր կարծիք է:
«Կուսակցությունը դեռ որոշում չունի, հենց որոշում ունենա` կհայտարարենք», - ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ այսօր Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ցանկանում է մնալ վարչապետի պաշտոնում 2018 թվականին:
Zham.am

