Սահմանին լարված է, իսկ իշխանությունը կուսակցության փոխնախագահներ է որոշում, մանր մունր հարցեր է արծարծում․ Գեղամ Մանուկյան
Դիտել նաև
Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր–Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան
«ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան
Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան
Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան
Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Սահմանում, Արցախյան առաջնագծում լարվածությունն արդեն պրկված է։ Դեռ երեկ հերթական վիրավորի մասին լուրն էր հաղորդում պաշտպանության նախարարությունը, ու իրարահաջորդ տեղեկություններով նշում լարվածության պահպանման մասին։ Իսկ այդ պահին ի՞նչ էին անում պաշտպանության նախարարն ու երկրի պատասխանատուները՝ ոչինչ։ Հավաքվել էին Սայաթ Նովա պողոտայի իրենց հավաքակայանում ու քպական հարցերն էին քննարկում։ Կուսակցության փոխնախագահներ էին որոշում, մանր մունր հարցեր էին արծարծում։ Իսկ սահմանին լարված էր, լարված է։ Բոլորն անհանգիստ են, ձգված են։ Սրանք միայն տոնածառ են զարդարում, լույսեր կախում, իրենց իշխանական մանրավաճառությամբ զբաղվում։
Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

