Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը հրաժարական են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի իրենց պաշտոններից. Հայտարարություն
Դիտել նաև
Երիտասարդությունը բոյկոտում է տրանսպորտի անհիմն թանկացումը (տեսանյութ)
«Հա՞շտ եք այն մտքի հետ, որ երեխաները 3-րդ կարգի վթարային շենքում հաճախում են մանկապարտեզ»․ Մեսրոպ Մանուկյան
Ուրիշ էլ ինչպե՞ս ասեն, որ իրենք նույն օրակարգն են սպասարկում
Ահա, թե ինչ է լինում չմտածված, անհեռատես կառավարման արդյունքում
Մաքուր թուրք-ադրբեջանական միջին կարգի քարոզիչ
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ ««Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից:
Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել:
Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»:
Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցություը հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը և կուսակցության անդամ երեք պատգամավորները՝ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը, վայր են դնում մանդատները։

