Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Պատերազմ Արցախում
Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝։խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան

Ով ինչ ստացավ «թավշյա» հեղափոխությունից/իշխանափոխությունից

Օրերս հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանը մեկնելու է Կատար, որտեղ երջանիկ պատահականությամբ տեղի է ունենում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Ալենը, բնականաբար, մեկնելու է լրիվ այլ նպատակով, բայց ստիպված ներկա կգտնվի նաև ֆուտբոլային խաղերին։

Ալենի վրա, ժողովրդական լեզվով ասած, հեղափոխություն/իշխանափոխությունը եկավ։ Ինքը հունական Միկոնոս կղզի է մեկնում տժժալու, Բալի է գնում, սպասարկող թանկարժեք ավտոմեքենա է գնում, հսկայական գումարների տեր է դարձել։ Եվ այս ամենը պետբյուջեի կամ ուրիշի հաշվին։ Սրան գումարած՝ Ալենի եղբայրը տնօրեն է աշխատում մի կազմակերպությունում, որը ասֆալտի տենդերներ է շահում։

«Թավշյան» բարեբեր էր նաև մյուս քայլարածների, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի, իր տիկնոջ, իր աներձագի, բարեկամների ու նեղ շրջապատի համար։ Պարտքով գարեջուր խմողները, ամբողջ կյանքում ոչ մի տեղ չաշխատածները, սեփական փիսո չունեցողներն այսօր դոլարային միլիոնատերեր են դարձել։

Սուրեն Պապիկյանը, Տիգրան Ավինյանը, Արսեն Թորոսյանը և մյուսները շարունակելու էին իրենց «բոմժական» ու անիմաստ կյանքը, եթե չլիներ «թավշյան»։ Սրանք հիմա նոր հագուկապ ունեն, դեմքի լուրջ և սբխեչի ուլի արտահայտությամբ խոսում են տեսախցիկների առաջ, մեծ փողեր են ֆռացնում, բյուջեի մեջ են մտցրել ձեռքները։

Դզվեցին նաև արփիդավոյանները․ սրանք արդեն սանրվում են, հագնվում են, լվացվում են, ավտո են քշում, տուն են առնում, գրպաններում փող կա։

Իսկ ի՞նչ ստացավ այն ժողովուրդը, որը հավատացել էր, որ հանուն արդարության, սոցիալական հավասարության է դուրս եկել փողոց։ Ի՞նչ ստացավ այն քաղաքացին, որին Նիկոլը տարիներով կերակրել էր, որ եթե իր պես մեկը լինի իշխանության ղեկին, ապա կոռուպցիա չի լինի, օլիգարխիա չի լինի, կյանքն էլ կդառնա ուրախ ու երջանիկ։

2018–ից հետո կոռուպցիան ոչ թե վերացավ, այլ դարձավ գռեհիկ ու լկտի։ Օլիգարխիան ոչ թե վերացավ, այլ Նիկոլը հին օլիգարխների հետ լեզու գտավ, նրանցից փող վերցրեց ու հիմա հա՛մ հների հետ է աշխատում, հա՛մ իրեն կից նոր օլիգարխիա է ձևավորում։

Հասարակ քաղաքացուն «թավշյայից» բաժին հասան կորոնավիրուսային մահերը, պատերազմները, զոհերը, գերեզմանները, թանկացած գները, նիկոլականների հաբռգածությունը, ոստիկանական բռնապետությունը։

Ստացվեց այնպես, որ հեղափոխություն/իշխանափոխություն եղավ, որպեսզի Ալենը տժժա, Նիկոլը Ղարաբաղը հանձնի ու Աննայի հետ տժժա, աներձագը դառնա պատգամավոր ու վերևների հետ հարց լուծող, Ավինյան Տիգրանը՝ հեղափոխական օլիգարխ, Պապիկյան Սուրենը ասֆալտի «ֆիդայի», որոշ նախկինների զավակներ՝ պաշտոնյա, դե իսկ Լֆիկը՝ ինչպես միշտ։

Հայկ Ուսունց

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>