Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

ՀԱՊԿ-ն դեռևս 2020 թ. սեպտեմբերին Փաշինյանին զգուշացրել էր նախատեսվող պատերազմի մասին և առաջարկել զորավարժություն. Փաշինյանն անտեսել էր դա

2020 թվականի սեպտեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նամակ էր գրել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Նամակում մանրամասն նկարագրված էր մոտալուտ պատերազմի սցենարը, Հայաստանի ու ՀԱՊԿ ռազմավարական դիրքը, վերջին տարիների իրադարձությունները, անգամ հակառակորդի հնարավոր հարվածների ուղղություններն ու վեկտորները։

ՀԱՊԿ-ն առաջարկել է զորավարժություններ անցկացնել սեպտեմբերի 15-ին։ Այսինքն, այս զգուշացման լույսի ներքո ՀԱՊԿ-ն առաջարկել էր Հայաստանին զորավարժություններ անցկացնել, ինչը կանխարգելիչ նշանակություն կունենար Ադրբեջանի համար:

Փաշինյանն անտեսել է նամակը, ոչ մի քայլ չի արել և գաղտնի է պահել այն: Իսկ նամակից 26 օր անց պատերազմ սկսվեց։ Այս նամակի մասին հայտնի է դարձել միայն միայն պատերազմից որոշ ժամանակ անց` հայտնվելով ԶԼՄ-ներում:

Հետևաբար Նիկոլ Փաշինյանի կողմից օրեր առաջ ՀԱՊԿ հռչակագիրը մերժելը մեծ «հերոսություն» անվանելը կամ ՀԱՊԿ-ին քննադատելը անգործության համար, մեղմ ասած, սխալ է` հաշվի առնելով ակնհայտ փաստերը:

Հերթական անգամ փաստվում է, որ Փաշինյանը քաջատեղյակ էր մոտալուտ պատերազմի մասին, բայց որոշել էր չպատրաստվել դրան, որի հետևանքով հայկական երկու պետություններն ունեցան մարդկային հազարավոր զոհեր, հաշմանդամներ և տարածքային մեծ կորուստներ:

Բացի այդ, երեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող օգնությանը:

«Եթե մենք լայնորեն նայենք իրավիճակին կովկասյան տարածաշրջանում, ապա այն միտումները, որոնք այժմ ձևավորվում են այնտեղ, զգուշավոր լավատեսություն են ներշնչում… Բայց մյուս կողմից իրավիճակը շատ ծանր է, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Գրեթե ամեն օր կրակոցներ են լինում։ Ընդհանրապես, ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող միջոցառումների շարքը որպես օգնություն տարբեր են` և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ առաքելություն ուղարկել այս սահման, որը իրատեսորեն կգնահատի այնտեղ տիրող իրավիճակը. դրանք աջակցություն են գտել բոլոր պետություններից»,-ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Զասի խոսքով՝ միակ բանը, որին չի հաջողվել հասնել, «այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։

Նոյեմբերի 23-ին, ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով, հիմնական քննարկումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարվում է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիան՝ ընդգծելով, որ փաստաթուղթը բավականաչափ մշակված չէ։

Նա հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի կողմից իրավիճակի հստակ քաղաքական գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չընդունելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի հրաժարում դաշնակցային պարտավորություններից, այլև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես կանաչ լույս ՀԱՊԿ-ի կողմից՝ Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար:

Աղբյուրը՝ yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>