Կատակ չեն անում. հետդարձի ճանապարհ կարող է և չլինել Հայաստանի ղեկավարությունը իրեն թույլ է տալիս ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի մասին սադրիչ հայտարարություններ անել․ Պեսկով Նո՞ր եք հայտնաբերել Հայաստանը. Ծառուկյանը՝ Փաշինյանին
28
Կարմիր գծերի մասով Վճռաբեկի որոշում կա. 160 000-ական դրամները կարող եք հետ վերցնել Մասնակցի’ր ընտրություններին, հեռացրու’ Նիկոլ Փաշինյանին, ձեւավորի’ր հայկական իշխանություն. Անդրանիկ Թևանյան «Մայր Հայաստանի» ու Անդրանիկ Թևանյանի նախաձեռնած «Կարմիր գծերի» քպ-ական թանկացման գործը վերջապես ավարտվեց և, իհարկե, ՀԱՂԹԱՆԱԿՈՎ. Գագիկ Ծառուկյանի ու թիմակիցների նախընտրական հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանը թարախապալար է Հայաստանի վզին. Արեգնազ Մանուկյան Հիբրիդային պատերազմ ընդդեմ ՀՀ-ի՝ «ՔՊ»-ի կողմից Ես դարի հանցագործն եմ,դարի լրտեսը,սա մեր ԱԱԾ-ականները թող ընդունեն որպես հաղորդում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացիները միասնական ջանքերով պետք է վռնդեն Նիկոլ Փաշինյանին՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին. Անդրանիկ Թևանյան Անդրանիկ Թևանյանին կալանավորելու երկու պատճառ ու երկու վարկած․ Երվանդ Բոզոյան Ադրբեջանում հաստատում են. 300 հազարի վերաբնակեցման ստվերային համաձայնություն կա Փաշինյանի հետ Պատերազմ Արցախում
Թրամփը ուղիղ աջակցել է Փաշինյանին այնպես, ինչպես կաջակցեր ԱՄՆ որևէ սենատորի կամ նահանգապետի․ միջազգայնագետ Որոշ երթուղիներ սպասարկող տրանսպորտային միջոցները կշրջանցեն նշված հատվածները ՔՊ-ի քարոզարշավին քաղաքացիական հագուստով զինծառայողներ են բերվել Պիտի միաբանվենք, հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը. Մայր Աթոռ Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա Կատակ չեն անում. հետդարձի ճանապարհ կարող է և չլինել Ռուսաստանը չի թաքցնում համակրանքը հայաստանյան որոշ քաղաքական ուժերի նկատմամբ․ Պեսկով Հայաստանի ղեկավարությունը իրեն թույլ է տալիս ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի մասին սադրիչ հայտարարություններ անել․ Պեսկով ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը․ ԱԳՆ Ստախոսն իրեն այնպես է պահում, կարծես Ուրուգվայի հայտնի նախագահն է․ Րաֆֆի Ասլանյան Կարմիր գծերի մասով Վճռաբեկի որոշում կա. 160 000-ական դրամները կարող եք հետ վերցնել Հայաստանին անհրաժեշտ է նոր տնտեսական մթնոլորտ. Հրաչյա Ռոստոմյան Զախարովա. ՌԴ-ն կդադարեցնի Երևանի հետ գազային համաձայնագիրը, եթե Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը շարունակվի Մենք քիչ ասում ենք, շատ անելու ենք․ Գագիկ Ծառուկյանը՝ Գավառում Նո՞ր եք հայտնաբերել Հայաստանը. Ծառուկյանը՝ Փաշինյանին Մասնակցի’ր ընտրություններին, հեռացրու’ Նիկոլ Փաշինյանին, ձեւավորի’ր հայկական իշխանություն. Անդրանիկ Թևանյան Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է. Պեսկով Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան ՀՀ իշխանությունների կողմից հերթական ամոթալի, հակաիրավական ու անբարոյական քայլը. հայտարարություն Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով Շնորհավորում եմ բոլոր վարորդներիս՝ ՔՊ-ի հանդեպ գրանցած հաղթանակի առթիվ և շնորհակալություն Անդրանիկ Թևանյանին Մայիսի 28-ին իր փիառի համար Նիկոլը կասի՝ ուժեղ ենք, 29-ին նորից կվախեցնի պատերազմով. Վերլուծաբան Մայիսի 27֊28֊ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելեքերի մեծացում Մեկ անձ կալանավորվել է՝ ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար «Արտահոսած փաստաթղթեր» առանց ապացույցների․ ո՞վ է կանգնած Хроника Кавказа-ի հետևում և ինչպե՞ս այն տարածվեց Հայաստանում «Մայր Հայաստանի» ու Անդրանիկ Թևանյանի նախաձեռնած «Կարմիր գծերի» քպ-ական թանկացման գործը վերջապես ավարտվեց և, իհարկե, ՀԱՂԹԱՆԱԿՈՎ. Խմածության պատճառով վարորդական իրավունքից զրկվածներն առանց քննության կկարողանան վերականգնել այն Կալանավորել է Գյումրու քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Գագիկ Ծառուկյանի ու թիմակիցների նախընտրական հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հունիսի 8-ից հետո ոչինչ չի կարգավորվի, եթե Փաշինյանը մնա. քաղաքագետ

ՀՀ իշխանությունները Հայաստան և հայ ժողովուրդ չեն, հետևաբար հայրենիքից հիասթափվել պետք չէ. Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ Մարսելում. Տեսանյութ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Մարսելում մասնակցել է ՀՅԴ 132-ամյակի միջոցառմանը` հանգես գալով ելույթով, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի հյուրեր,

Այսօր Մարսելում մենք նշում ենք ՀՅԴ ստեղծման 132-րդ ամյակը։

Տասնամյակների ավանդույթ է ամեն տարի նշել Հայ Յեղափոխական Դաշնակցության օրը։ Դա առիթ է մեր երկրի և ժողովրդի կարևորագույն հարցերին անդրադառնալու, մեր գործողությունների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու և առաջիկա անելիքների մասին խոսելու համար։

Դաշնակցության պատմությունն անհնար է տարանջատել հայ ժողովրդի պատմությունից։ Պայքարի ու անմնացորդ նվիրումի 100 և 32 տարիների ընթացքում Դաշնակցությունը հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ ծառայել Հայաստանի ու հայության ազատագրման դատին։ Պատվով ու հայրենիքով երդվյալների իրարահաջորդ սերունդների նպատակը եղել է մեկը՝ կերտել մեր երազանքի Հայաստանը։ Եվ այդ պայքարը շարունակվում է արդեն 132 տարի։ Փոխվում են ժամանակները, փոխվում են պայքարի ձևերն ու մեթոդները, փոխվում են մարտահրավերներն ու թիրախները, բայց ոչ` պայքարի գլխավոր նպատակը։

Դաշնակցությունը ստեղծվեց այն պայմաններում, երբ հայը պատմական հայրենիքում պաշպանության և անվտանգության խնդիր ուներ։ Մենք ստեղծվեցինք այն պայմաններում, երբ հայը ստիված իր զավակին ծառայության էր ուղարկում թշնամական երկրի բանակ: Մենք ստեղծվեցինք այն ժամանակ, երբ մեզ հարստահարում և սպանում էին մեր սեփական հայրենիքում: Դաշնակցությունը ստեղծվեց հենց այս վիճակը փոխելու համար և փոխեց այդ վիճակը։

Մեր ստեղծմանը հաջորդեց փշոտ, փորձություններով լի ճանապարհ։

Հայդուկային շարժում, ցեղասպանվող ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպում և վերջապես 6 դար դադարից հետո անկախ պետականության կերտում։

Հայոց ցեղասպանության կազմակերպողների նկատմաբ պատժիչ գործողություններ, սփյուռքի կազմակերպում և ձևավորում, Արցախյան գոյամարտ և վերջապես գործունեություն ազատ անկախ Հայաստանում և Արցախում։ Դժվար է հավատալ, որ այս ամենը մեկ կազմակերպության հետագիծ է, բայց սա հենց մեր պատմությունն է՝ յուրահատուկ, ոգևորող, դժվարին, սակայն մշտապես հպարտություն ներշնչող։

Պատմության մեջ մենք շատ բան տեսենք, փայլուն հաղթանակներից մինչև ծանր պարտություններ, վերելքներից մինչև ցավոտ վայրեջքներ, սակայն այս 13 տասնամյակ ձգվող ճանապարհում մեզ հաջողվեց պահպանել ամենակարևորը՝ նույնիսկ պետության բացակայության պայմաններում պահել գլխավոր իդեալը ազատ, անկախ և միացյալ հայրենիք ունենալու իդեալը։

Ցավոք մեր վերելքի ճանապարհը ինչ որ տեղ ընդհատվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացաիայի փաստաթղթով։ Նոյեմբերի 9-ից հետո Դաշնակցությունը հայրենիքի փրկության գործում և մղվող պայքարրի մեջ առաջին գծում է։ Ցավոք մինչև այժմ մեզ չի հաջողվել ազատվել այդ չարիքից և մեր վերադարձնել ազգային զարգացման ուղեգիծ։

Սիրելի՛ հայրենակիցներ

2020 թ. նոյեմբերից հետո Հայաստանում փոխվել է քաղաքական գործընթացների տրամաբանությունը։ Այն դուրս է եկել ընդդիմություն-իշխանություն դասական տրամաբանությունից։ Մեր և Հայաստանի իշխանության հակադրության բուն առարկան հայության, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, Սփյուռքի ներկայի ու ապագայի տեսլականն է: Մեր նպատակն է կերտել ազգային լիարժեք պետություն, որն ընդունակ է պահպանել հայի ինքնությունը և զարգանալ՝ առաջ մղելով ազգային-պետական կենսական շահերը։

Իսկ օրվա իշխանության իրական նպատակն է, պահպանելով պետության նոմինալ գոյությունը, ձերբազատվել ազգային ինքնությունից, հրաժարվել մեր սերունդների անժամանցելի իրավունքներից ու շահերից: Մենք մերժում և անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին օրվա իշխանության այդ պատկերացումները՝ համարելով դրանք ինքնաոչնչացման և կործանման ճանապարհ:

Ուստի մեր պարտականությունն է ելքեր առաջարկել մեր ժողովրդին, մեր պարտականությունն է մի կողմ թողնել երկրորդական բոլոր հարցերը և միավորվել գլխավոր նպատակի շուրջ, ուստի բոլոր հայերի, բայց նախ մեր պատրականությունն է կամովին ներդնել մեր բոլոր ջանքերը, ուժերը, հարկ եղած դեպքում նաև կյանքը դնել պայքարի զոհասեղանին, հանուն հայ ժողովուրի։

Այն պահից, երբ Դաշնակցությունը համակերպվեց հայրենիքի կորստի հետ, հանդուրժեց դավաճաններին, այդ պահից կդադարի լինել Դաշնակցություն, կհեռանա իր էությունից, ծրագրից և արմատներից։

Ռուբեն Տեր-Մինասյանն ասում էր, պայքարից հոգնածը մահանում է, միայն պայքարի եռանդով լցվածն է, որ ապրում և տիրում։ Իսկ մեր ժողովուրդը մի քանի անգամ արդեն վերահաստատել է ապրելու իր կամքը։

Ուրեմն ամեն գնով մեր ժողովրդի և պետականության համար կենսական պայքարը շարունակելն այսօր մեր գլխավոր առաքելությունն է։

Սիրելի ժողովուրդ, քույրեր և եղբայրներ,

Մենք դեմ չենք մեզ առաջարկվող խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը չի կարող լինել հայրենազրկման գնով, չի կարելի խաղաղության անվան տակ մեր ժողովրդին տանել նոր կապիտուլյացաիայի և ցեղասպանության։ Չի կարող Հայաստանի իշխանությունների կողմից ստորագրվել մի փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Սա մեր ժողովրդ կողմից պատռվելու է և հայտարարվելու է առոչինչ։ Թող այս մասին իմանան բոլոր մայրաքաղաքաներում և բոլորը։

Սիրելի հայրենակիցներ,

Ակնհայտ է որ Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը կանգնած է ծանր մարտահրավերների առաջ:

Ստեղծված վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ՝

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումով համահայկական զորաշարժի իրականացում. ողջ հայ ժողովրդի ուժերի և կարողությունների մեկտեղում՝ հանուն Հայաստանի և Արցախի:

2. Հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության խնդիրների հրատապ լուծում,

       3.կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցության ապահովում:

Այս երեք ուղղություններով հետեւողական ուղղություններով մենք բոլորս գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատանքով պետք է մեր երկիրը հաատեղ ուժերով դուրս բերենք այս իրավիճակից։

Այս օրերին Երևանում որոշ անհատներ և քաղաքական ուժեր տարբեր երկրների դրոշներով ակցիաներ են անում, մի մասը ԱՄՆ ի , Եվրոմիության դրոշներով ,մյուս մասն էլ Ռուսաստանի Դաշնության։ Շատերը փորձում են Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման մանրադրամ: Մենք ունենք մեկ դրոշ՝ դա հայոց եռագույնն է և ողջ հայ ժողովուրդը՝ անկախ իր քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելիությունից պետք է համախմբվի հայոց եռագույնի շուրջ։

 Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հավատալու, մեր ինքնավստահությունը նորոգելու, մեր միասնությունը վերականգնելու հրամայականի առջեւ ենք։

Հայաստանում շատերը կարծում են, որ իրենք չեն կարող ազդել քաղաքական գործընթացների վրա։ Մտածում են, որ այս ամենը մեծ տերությունների խաղ է, որի վրա ժողովուրդը չի կարող ազդել։ Դա այդպես չէ: Մենք պետք է ապացուցենք, որ իրադրության տերը ժողովուրդն է, ժողովուրդն է այն գործոնը, որը կարող է փոխել իրավիճակը և մենք ժողովրդին պետք է առաջարկենք այդ գործիքակազմը։

Մենք Արցախում Հայաստանում Սփյուռքում ավելի լայն թափով նոր մոտեցումներով պետք է շարունակենք աշխատանքը մեր հայրենակիցների հետ, բացատրենք սպասվող վտանգների մասշտաբները։

Հայ ժողովուրդը, Հայաստանը և ՀՀ իշխանությունները նույնը չեն, ՀՀ իշխանությունները Հայաստան չեն, հետևաբար Հայաստանից պետք չէ հիասթափվել, հայրենիքը բոլորի կարիքն ունի։ Ուստի Հայաստանի, Արցախի, Սփյուռքի պատասխանատու քաղաքական ուժերը, գիտական, մշակութային, հոգևոր համայնքը, պահանջատեր երիտասարդությունը պարտավոր են հայոց պետականության անկումը կասեցնելու և Հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու մանդատով ոտքի կանգնել, դուրս գալ պայքարի հանուն Արցախի, հանուն Հայաստանի։

Կեցցե՛ Արցախի հանրապետությունը, կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայ ժողովուրդը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>