«ՀԱՊԿ-ը փլուզելու փորձեր միշտ արվել են». Դմիտրի Պեսկով
Դիտել նաև
Զախարովա. ՀԱՊԿ-ին մուծումներ չկատարելը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից
Հայաստանն ունի պարտք՝ ՀԱՊԿ վճարումների գծով․ Ալեքսանդր Պանկին
Հայաստանը ոչինչ չի շահելու, շահելու են Փաշինյանն ու իր կինը
Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի միտումնավոր բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում. Բելառուսի ԱԽ պետքարտուղար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքին միջամտելու փորձերը կշարունակվեն, սակայն, չնայած դրան, ասոցիացիան շարունակում է պահանջարկ ունենալ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
«ՀԱՊԿ-ը փլուզելու փորձեր միշտ էլ եղել են եւ հետագայում էլ կշարունակվեն»,-ասել է Կրեմլի խոսնակը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Սակայն գոնե հիմա մենք տեսնում ենք, որ, չնայած բոլոր դժվարություններին, չնայած հնարավոր հակասություններին՝ նույնիսկ անդամ պետությունների միջեւ, այս կառույցը դեռեւս պահանջարկ ունի։ Եվ այն լիովին ցուց է տվել իր արդիականությունն ու արդյունավետությունը՝ նկատի ունենալով Ղազախստանում իրավիճակի կարգավորումը»,-ընդգծել է Պեսկովը։
Աղբյուրը՝ Yerevan.Today