«25-26 թթ․ հավանական են մեծ պատերազմները. շատ վտանգավոր է լինելու Հայաստանի համար». Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ոչ միայն «կարմիր», այլև՝ «կապույտ» գծերի դրոյքաչափի ավելացումն է անվավերվել Բոլորիս միահամուռ ուժերով կարող ենք պարտադրել, որ թանկացման որոշումը վերջնական չեղարկվի
23
Գյումրին՝ փոփոխությունների շեմին Գյումրին ունի զարգացման հսկայական պոտենցիալ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գյումրիում տեղի է ունեցել զարգացման ծրագրի քննարկում (լուսանկար) Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի Քաղաքապետարանը պարտվեց, «Մայր Հայաստանի» հայցը բավարարվեց․ Yerkir Media-ի ռեպորտաժը Կապիկություն են կոչում՝ ժողովրդի լեզվով. Անդրանիկ Թևանյանը՝ Գյումրին զավթելու իշխանության ջանքերի մասին (տեսանյութ) Դատարանը հստակ արձանագրեց՝ Երևանի բեռնաթափումը կարմիր գծերի թանկացման հիմք չէ. Վահե Գրիգորյան (տեսանյութ) «Ազատություն» ռ/կ-ի անդրադարձը կարմիր կետագծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի»՝ դատարանում հաղթանակի վերաբերյալ (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը հետաձգվում է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հաղթանակ․ դատարանը անվավեր է ճանաչել կարմիր գծերը 13 անգամ թանկացնող ապօրինի որոշումը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գյումրին՝ փոփոխությունների շեմին Գյումրին ունի զարգացման հսկայական պոտենցիալ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «11 տարի կառավարական ամառանոցներում եմ ապրել, չեմ հիշում, որ ջեռուցման խնդիր լինի»․ Լևոն Քոչարյան ՔՊ-ականներից ովքեր են մասնակցել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 10 քաղաքացի սննդային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց Դպրոցի ետնամասում 13-ամյա տղան դանակահարել է 14-ամյա տղայի Իրանում ավտոբուսը ձորն է ընկել, կա ավելի քան 10 զոհ Վերին Լարսում հարյուրավոր բեռնատարներ են սպասում հերթում Գյումրիում տեղի է ունեցել զարգացման ծրագրի քննարկում (լուսանկար) Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. պատրաստվում են բողոքարկել Բանակի ողնաշարը քանդելու հերթական քայլը. «Փաստ» Ինչո՞ւ է Ադրբեջանը ձգձգում գործընթացը. Տիգրան Աբրահամյան Երրորդ երկրները պետք է արդար խրախուսեն խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջեւ. Ֆիդան ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել 10 մլն դոլարի պարգևը, որը նշանակել է Սիրիայի նոր թրքամետ ղեկավարի համար Պոպուլիստական խոստումների շքերթը շարունակվում է. Վարազդատ Հարությունյան Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի «Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի»․ Տիգրան Աբրահամյան Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել Աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել Թուրք-ադրբեջանական տանդեմի համար Փաշինյանն անգին գանձ է. Գառնիկ Դանիելյան Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ» Որպես ո՞ւմ շահերի պաշտպան ու սպասարկող է դիրքավորվում օրվա իշխանությունը. «Փաստ» «Էս կինոն տեսել ենք արդեն». Անժելա Էլիբեգովա «Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը կավելանա»․ Գագիկ Սուրենյան Արփինե Սարգսյանը կրճատված մեքենաների փոխարեն նոր մեքենաներ է ձեռք բերել, սակայն ոչ ծառայողական Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե» «25-26 թթ․ հավանական են մեծ պատերազմները. շատ վտանգավոր է լինելու Հայաստանի համար». Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Քաղաքապետարանը պարտվեց, «Մայր Հայաստանի» հայցը բավարարվեց․ Yerkir Media-ի ռեպորտաժը Կապիկություն են կոչում՝ ժողովրդի լեզվով. Անդրանիկ Թևանյանը՝ Գյումրին զավթելու իշխանության ջանքերի մասին (տեսանյութ)

Ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի (ինչպիսի՞ վարքագիծ կդրսևորի «Քաղաքացիական պայմանագիրը»)

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը՝ խորհրդարանը, հայտարարություն էր ընդունել 44–օրյա պատերազմի կապակցությամբ։ Նենգափոխվել է Ղարաբաղյան հակամարտության էությունը, օգտագործվել է ռազմատենչ հռետորաբանություն, Հայաստանին ու Արցախին ներկայացվել են անընդունելի պահանջներ։ 

Ադրբեջանի խորհրդարանին պատասխան չտալը, լռելը կարող է մեր թշնամիների ու բարեկամների կողմից ընկալվել որպես համաձայնության նշան։ 

ՀՀ իշխող մեծամասնությունը և դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որպես կանոն, լռության են մատնում մեր դեմ հարձակումները և անգամ Ալիևի անձնական վիրավորանքները։ Թշնամին դա ընկալում է որպես թուլության նշան ու անցնում գործի։ 

Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», չանդրադարձավ նաև 2021–ի հունիսի 15–ին Շուշիում Ալիևի ու Էրդողանի ստորագրած հռչակագրին և մերժեց խորհրդարանական ընդդիմության համապատասխան նախաձեռնությունը։ Բացատրությունն այն էր, թե, իբր, Շուշիի հռչակագրի դեմ արվող հայտարարությունը կարող է վնասել «խաղաղության օրակարգին»։ Ժամանակը ցույց տվեց, որ դա բլեֆ էր։ Մենք 2020–ի նոյեմբերի 9–ից հետո ոչ թե «խաղաղության դարաշրջան», այլ պատերազմի ամենօրյակներ ենք ստացել, ունենք հսկայական զոհեր ու տարածքային նոր կորուստներ։

Օրերս մենք նախաձեռնել ենք ՀՀ խորհրդարանի պատասխան հայտարարություն Միլլի Մեջլիսի հայտարարությանը։ Այս հարցով ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 2–ին։ Որպես նախագծի հիմնական զեկուցող ԱԺ–ում ներկայացնելու եմ հետևյալ բանաձևը․

․․․

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածը՝ 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

Արձանագրում է. 

1. Ադրբեջանը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, պատմական փաստերը։ Հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշման և իրավունքների ոտնահարմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

2. 1994թ. մայիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից ստորագրվել է հրադադարի հաստատման համաձայնություն, որով սահմանված ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի կիրառման արգելքը Ադրբեջանը պարբերաբար խախտել է։ 

3. Ադրբեջանը, Թուրքիայի ու վարձկան միջազգային ահաբեկիչների ներգրավվածությամբ, 2020 թվականի սեպտեմբերի 27–ին պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ՝ խախտելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ունեցող երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հիմնարար գնահատված Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ մասնակից պետությունների միջև հարաբերություններն ուղղորդող սկզբունքների հռչակագիրը, մասնավորապես՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու միջազգային պարտավորությունը։

4. 44–օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը և այդ երկրի դաշնակիցներն իրագործել են մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ և բարբարոսություններ՝ կիրառելով արգելված զենքեր, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ավիրելով քաղաքներ և գյուղեր։

5. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վարում է էթնիկ զտման և մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականություն։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում են մնացել 1456 հայկական պատմամշակութային հուշարձաններ, հսկայածավալ մշակութային ժառանգություն, որոնք բացահայտորեն ոչնչացվում կամ յուրացվում են՝ կեղծելով դրանց պատկանելությունը:

6. Կոպտագույն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ Ադրբեջանն արգելափակել է իր կողմից օկուպացված Արցախի շրջաններում և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված Հայաստանի Հանրապետության տարածքներում անհետ կորածների որոնման աշխատաքները, ինչպես նաև խոչընդոտում է զոհված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների դուրս բերմանը: 

7. Ադրբեջանն իր մտադրություններով և քաղաքականությամբ դառնում է նոր պատերազմի ու տարածաշրջանային անկայունության աղբյուր, որի ապացույցներից է 2021 թվականի հունիսի 15–ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած, մեզ համար անընդունելի և դատապարտելի, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը:

Դատապարտելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ ու միջազգային իրավունքին հակասող հակահայ քաղաքականությունը, որն արտահայտված է նաև Ադրբեջանի խորհրդարանի 2022թ. նոյեմբերի 8-ի ընդունած փաստաթղթով

 Հայտարարում է.

1. Ադրբեջանը պարտավոր է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում անվերապահորեն կատարել ստանձնած պարտավորությունները, վերջ տալ հայատյացությանը, ռազմական հռետորաբանությանը, բացառել ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը, ինչպես նաև շանտաժի և ճնշումների միջոցով ցանկալի համաձայնագրերին հասնելու քաղաքականությունը:

2. Ադրբեջանական կողմը պարտավոր է իր զինված ուժերը անհապաղ վերադարձնել մինչեւ 2021թ. մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը:

3. Անվերապահորեն կատարելով միջազգային մարդասիրական նորմերն ու պահանջները՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին ու այլ պահվող անձանց, զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինները, դադարեցնի էթնիկ զտման և մշակութային արժեքների ոչնչացման, յուրացման քաղաքականությունը:

 

4. Մենք համոզված ենք, որ հայ–ադրբեջանական հարաբերությունների ու տարածաշրջանային գլոբալ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է գտնել խաղաղ գոյակցության բանաձև, բայց այն չպետք է լինի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում, չպետք է ոտնահարի կողմերից որևէ մեկի իրավունքները, չպետք է սպառնա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

5. Մենք կողմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը և տարածաշրջանի երկրների համագործակցությանը, սակայն բացառվում է դրա իրականացումը ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցքի տրամադրման միջոցով։ Մեզ համար անընդունելի է շանտաժների և ուլտիմատումների լեզուն։

 

6. Արցախահայության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործոններից ենք համարում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն՝ առանց սահմանափակումների։ Արցախի Հանրապետությունն ամրագրել է իր անկախությունը նախկին ԽՍՀՄ օրենսդրության ու միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան։

 

 Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ անկախության հռչակագրրի, ՀՀ սահմանադրության և օրենքների համաձայն, սատարելու է արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը, անվտանգության ապահովմանը և Արցախի միջազգային ճանաչմանը։ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ 

 

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝

 

- գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային, և դատապարտել Հայաստանի ու Արցախի տարածքների բռնազավթումը,

- պատասխանատվության ենթարկել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ ռազմական հանցագործությունների համար, 

- նպաստել ՄԱԿ-ի կանոնադրության լիարժեք իրագործմանը՝ սատարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։ 

 

Դիմում ենք միջազգային հումանիտար կազմակերպություններին՝ գործուն քայլեր իրականացնել հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց վերադարձի հարցում։

 

․․․

 

ЗАЯВЛЕНИЕ НАЦИОНАЛЬНОГО СОБРАНИЯ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ В СВЯЗИ С ЗАЯВЛЕНИЕМ ПАРЛАМЕНТА АЗЕРБАЙДЖАНА ОТ 8 НОЯБРЯ 2022 ГОДА

 

Принимая за основу ст. 103 Конституции РА, ст. 98 конституционного закона «О регламенте Национального собрания»,

 

Национальное собрание Республики Армения

 

Констатирует:

 

1. Азербайджан намеренно искажает суть Нагорно-карабахской проблемы и исторические факты. Конфликт возник вследствие политики Азербайджана по этнической чистке, направленной на подавление воли и попрание прав населения Нагорного Карабаха, за которой последовала широкомасштабная военная агрессия против Нагорно-Карабахской Республики, 

самоопределившейся на своей исторической территории.   

 

2. 12-го мая 1994 года между министрами обороны Армении и Азербайджана и командующим Армией обороны Нагорного Карабаха было подписано соглашение о прекращении огня, зафиксированный в котором запрет на применение силы или угрозы силой периодически нарушался Азербайджаном.  

 

3. 27-го сентября 2020 года Азербайджан, с привлечением Турции и международных наемников-террористов, развязал войну против Республики Арцах, нарушив принятую сопредседателями Минской группы ОБСЕ – Российской Федерацией, Францией и Соединенными Штатами Америки (обладающими мандатом по урегулированию Карабахского конфликта) – в качестве основополагающей Декларацию о принципах взаимоотношений между государствами-членами ОБСЕ/СБСЕ Хельсинского заключительного акта (1975г.), в частности, свое международное обязательство по неприменению силы или угрозы силой.  

 

4. В ходе 44-дневной войны Азербайджан и его союзники осуществили военные зверства и преступления против человечества, применяя запрещенное оружие, обстреливая мирное население, разрушая города и села.    

 

5. Военно-политическое руководство Азербайджана ведет политику этнических чисток и уничтожения культурных ценностей. На оккупированных Азербайджаном территориях остались 1456 армянских культурно-исторических памятников, огромное культурное наследие, которые Азербайджаном открыто уничтожаются или присваиваются – с фальсификацией их принадлежности.  

 

6. Грубейшим образом нарушив международное гуманитарное право, Азербайджан блокирует работы по поиску останков без вести пропавших в оккупированных им районах Арцаха и на захваченных им вследствие агрессии 13-го сентября 2022 года территориях Республики Армения, а также препятствует эвакуации тел армянских военнослужащих и гражданских лиц.   

  

7. Своими намерениями и политикой Азербайджан становится источником новой войны и нестабильности в регионе, свидетельством чего является в том числе подписанная 15-го июня 2021 года президентами Турции и Азербайджана, неприемлемая для нас и достойная осуждения так называемая Шушинская декларация.    

 

Осуждая проводимую Азербайджаном агрессивную и противоречащую международному праву антиармянскую политику, которая отражена также в заявлении парламента Азербайджана от 8-го ноября 2022 года,  

Заявляет: 

 

1. Азербайджан обязан в рамках урегулирования армяно-азербайджанских отношений беспрекословно выполнять взятые на себя обязательства, прекратить свою политику армяноненавистничества, отказаться от военной риторики, исключить применение силы и угрозы силой, а также политику достижения желаемых для себя соглашений посредством шантажа и давления.   

 

2. Азербайджанская сторона обязана немедленно вернуть свои вооруженные силы на занимаемые ими до 12 мая 2021 года позиции.  

 

3. Беспрекословно выполняя международные гуманитарные нормы и требования, Азербайджан должен вернуть армянских военнопленных и других удерживаемых лиц, тела погибших военнослужащих и гражданских лиц, прекратить свою политику этнических чисток, уничтожения и присвоения культурных ценностей.   

 

4. Мы убеждены, что для урегулирования армяно-азербайджанских отношений и обеспечения глобальной региональной безопасности необходимо найти формулу мирного сосуществования, но она не должна быть в условиях применения силы или угрозы силой, попирать права одной из сторон, угрожать суверенитету и территориальной целостности Республики Армения.  

 

5. Мы за разблокирование коммуникаций и сотрудничество региональных стран, но исключаем реализацию этого за счет предоставления коридора через суверенную территорию РА. Для нас неприемлем язык шантажа и ультиматумов.  

 

6. Мы считаем одним из важнейших инструментов обеспечения прав и безопасности армян Арцаха реализацию права народов на самоопределение без каких-либо ограничений. Республика Арцах зафиксировала свою независимость в соответствии со всеми нормами законодательства бывшего СССР и международного права. Республика Армения, в соответствии с Декларацией независимости РА, Конституцией и законами РА, будет поддерживать реализацию права армян Арцаха на самоопределение, обеспечение их безопасности и международное признание Арцаха. Арцах не должен быть в составе Азербайджана. 

   

Призываем международное сообщество: 

 

- дать оценку азербайджанской агрессии и осудить оккупацию территорий Армении и Арцаха; 

- призвать к ответственности и ввести санкции в отношении Азербайджана за осуществленные им военные преступления; 

- поспособствовать полноценному применению Устава ООН, поддержав реализацию права народа Арцаха на самоопределение.  

 

Обращаемся к международным гуманитарным организациям с призывом предпринять действенные шаги в деле возвращения армянских военнопленных и других удерживаемых лиц.

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan