Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները երեք խախտում են արձանագրել. Լուսանկար
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրել իր պատասխանատվության գոտում։
Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Զորախմբի հրամանատարությունն այդ փաստերի առնչությամբ քննություն է անցկացնում ադրբեջանական կողմի հետ համատեղ»,–ասվում է նախարարության տեղեկագրում:
Zham.am