Խորհուրդներ
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Այս տարի առաջին անգամ անհավես եմ նայում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, այն էլ, ստիպված Հ1-ով։
Ցավոք, հնարավոր չէ նայել ֆուտբոլ, առանց «բարձր կարգի» ֆուտբոլային մասնագետների մեկնաբանությունների։Դեռ մի կողմ թողնենք նրանց կեղծ ոգևորությունն ու պաթոսը։ Բա նրանց հայերե՞նը։Նրանց թվում է, որ ռուսերեն արտահայտությունների թարգմանությունը ցույց է տալիս իրենց պրոֆեսիոնալիզմը։
Մի քանի մեջբերումներ և դրանց ճշգրտումներ․
1․ Կա՛ սուլիչը։
-Հնչում է սուլիչի ձայնը, կամ ուղղակի՝ հնչում է սուլիչը։
2․ Այսինչը արագ ֆուտբոլիստ է։
-Այսինչը արագաշարժ կամ արագավազ ֆուտբոլիստ է։
3․ Ռոնալդուի փոխանցումն ամենահաջողը չէր։
-Ռոնալդուն անհաջող փոխանցում կատարեց։
ԵՎ այլն և այլն։
Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից

