Տոկաևը հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի
Դիտել նաև
Ղազախստանի նախագահը կժամանի Երևան
Արտահերթ ընտրությունների միջոցով Տոկաևը փորձում է ազատվել ոչ միայն Նազարբաևից, այլև Պուտինի ազդեցությունից
Ղազախստանը չի թաքցնում «Մեծ Թուրան» ստեղծելու ցանկությունը. Տեսանյութ
Ինչո՞ւ է «դաշնակցային» Ղազախստանը փորձում ազատվել Ռուսաստանի ազդեցությունից
Մհեր Գրիգորյանը գործուղվում է Ղազախստան
Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հույս է հայտնել, որ ռուսական կողմի խաղաղապահ առաքելությունը կկարողանա կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Տոկաևը նման միտք է հայտնել Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ռիա Նովոստիի» հրապարակումից:
«Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը հնարավորություն կտան հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով և կողմերին տանել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,-ասել է նա: