Պատրուշևը ժամանել է Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթաժողովի նիստին
Դիտել նաև
ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների նիստին Հայաստանը ներկայացնում է Վաղարշակ Հարությունյանը. Արմեն Գրիգորյանը ցուցադրաբար չի մեկնել ՌԴ
Պատրուշևը նշում է, որ Փաշինյանն Արցախն ուրացել է Արևմուտքի ազդեցությամբ
Վաշինգտոնն աննախադեպ ճնշում է գործադրում հետխորհրդային տարածքի բոլոր պետությունների վրա․ Պատրուշև
Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև շփման գծում տիրող իրավիճակը
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Երևան, տեղեկացնում է է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Երևանում Նիկոլայ Պատրուշևը կմասնակցի Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
ՀԱՊԿ գագաթաժողովը տեղի է ունենալու այսօր։ Կազմակերպության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը։ 2022 թ. կազմակերպությունում նախագահում է Հայաստանը, եկող տարի նախագահությունն անցնելու է Բելառուսին։