Արցախի ԱԺ-ն նոյեմբերի 23-ին արտահերթ նիստ կգումարի
Նոյեմբերի 22-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի նախագահությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել: Օրակարգում ընդգրկված են պարտադիր քննարկման ենթակա ԱՀ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը, մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, ինչպես նաև՝ հարցեր Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին ու պատգամավորների հայտարարություններ:
Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահը հայտարարել է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ հերթական նիստ: