Ադրբեջանցի գործարարը ձերբակալվել Է Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով
Ադրբեջանցի հայտնի գործարար Ֆարհադ Ահմեդովը ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված գործողության ընթացքում։ Ինչպես հաղորդում է Media.az-ը, մի քանի օր առաջ խուզարկություններ են իրականացվել Բաքվում, Գեյչայի եւ Իսմայիլլիի շրջաններում գտնվող գործարարի օբյեկտներում: Նշվում է, որ Ֆարհադ Ահմեդովը ձերբակալվել է Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով։
Նա ցուցմունք է տվել։ Միլիարդատերից գրավոր պարտավորություն է ստացվել Ադրբեջանը չլքելու մասին։ Ներկայումս նրա նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։ Ահմեդովը բնական մրգահյութեր արտադրող AzNar ընկերության ղեկավարն է։
Գործարարը Forbes-ի վարկածով 2022 թվականին ռուսաստանցի միլիարդատերերի ցուցակում զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը 1,7 մլրդ դոլար կարողությամբ: Ահմեդովը նաեւ 2022 թվականի ապրիլին Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ հայտնված ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում է։