Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով 2021 թվականից սկսած Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ է Կոնջորյանը իր բոլոր քաղաքական հակառակորդներին  համարում պետական դավաճաններ «Ալիևյան սահմանադրությունը» հայերին պարտադրելու նպատակով ՔՊ ղեկավար Փաշինյանը ելույթ է ունենում Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հարցում Ալիևին և Փաշինյանին միանում է նաև Գերմանիան «Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Դեսպանականչ... Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Չտրվել ճնշnւմներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանաgnւմը. Շարմազանով Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն Արա, հա, էլի... Այն, որ ասում են՝ «գտիր 5 տարբերություն» Սա ադրբեջանական պահանջների սահմանադրական փաթեթավորում է, որը Նիկոլի ձեռամբ պատրաստված Հայաստանի համար «Պատերազմ, թե խաղաղություն». Մաս II Շաքիում Անի Ավետիսյանի տուն մտած шդրբեջшնցու գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է. Տիգրան Աբրահամյան Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Ալիևյան սահմանադրության իրական հեղինակները բարձր են գնահատում Փաշինյանին ու ՔՊ-ին Փաշինյանը հրաժարական է տալիս, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն. «Հայաքվեի» հակընդդեմ առաջարկը Դիկտատուրայի սահմանադրական լեգիտիմացման փորձ Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է. Փաշինյանի գործողությունները ահшբեկչի են. Խաչատրյան Անկախության հռչակագիրը անվերապահորեն համարվում է և համարվելու է հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասը. Ղամբարյան ԵՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻՆ Ալիեւի պահանջով հղումը անկախության հչակագրին հանված է, մենք ասում ենք՝ ոչ. «Ուժեղ Հայաստան» Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է. Վարդևանյան Փաշինյանի հրապարակած սահմանադրության նախագծի նախաբանում Անկախության հռչակագրին հղումը չկա, ինչպես պահանջել էր Ադրբեջանը Խնդրի լուծումը. ռեպրեսիաների դադարեցում, պատանդների ազատ արձակում, արտահերթ ընտրությունների նշանակում Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել 2021 թվականից սկսած Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Սա իմ Սահմանադրությունը չէ. քաղաքագետ Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը

Գյուղնախարարը ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Ջոն Քյուրին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում դեսպան Քյուրին ընդգծել է, որ համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում հայ-կանադական հարաբերությունների առաջնային ուղղություններից է, և կանադական կողմը մտադիր է ակտիվացնել գործարար կապերը Հայաստանում: Նշելով, որ այս տարի լրանում է ՀՀ-ի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը` դեսպանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է Հայաստանում իրականացնել մի շարք միջոցառումներ, այդ թվում` նաև գյուղատնտեսության ոլորտում: Այդ նպատակով Ջոն Քյուրն առաջարկել է Կանադայի անասնաբուծության գենետիկ ասոցիացիայի, Կանադայի խոզի մսի և Կանադայի անասնակերի և արոտավայրերի ասոցիացիայի և Հայաստանի Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրել մարտ ամսին Երևանում: Հուշագրի ստորագրումից բացի, նախատեսվում է նաև կանադացի գործարարների այց Հայաաստան: Միաժամանակ դեսպանը հավելել է, որ կանադական կողմը նպատակադրված է կազմակերպել նաև հայ բիզնեսմենների այց Կանադա` տեղում գյուղատնտեսության բնագավառում երկրի փորձը ուսումնասիրելու և գործարար կապեր հաստատելու նպատակով: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջև ագրոպարենային համալիրում ձևավորված սերտ համագործակցության առթիվ: Երկկողմ համագործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով նախարարն առաջարկել է քննարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը` պատրաստի արտադրանքը հետագայում ԵՏՄ երկրներ արտահանելու հեռանկարով: «Մենք ուրախ ենք, որ կանադական ագրարային բիզնեսը մուտք է գործում Հայաստան, և մեր կողմից պատրաստ ենք հնարավորինս աջակցել երկկողմ ծրագրերի իրականացմանը», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառում Կանադայի հետ համագործակցության առավել հեռանկարային ճյուղերին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը, մասնավորապես մատնանշել է տավարաբուծության և խոզաբուծության ոլորտները: Կարևորելով Կանադայում մասնագիտացված ճյուղային խորհուրդների մեծ ազդեցությունը մասնավոր հատված-պետութուն հարաբերություններում` նախարարն ընդգծել է, որ այս հարցում կանադական փորձն ուսանելի է Հայաստանի համար և հայկական կողմը կուսումնասիրի դրա տեղայնացման հնարավորությունը Հայաստանում: Հանդիպման ընթացքում դեսպան Ջոն Քյուրն առաջարկել է Իգնատի Առաքելյանին այցելել Կանադա` իր գործընկերոջ հետ հանդիպելու և փոխգործակցության շրջանակների ընդլայնման նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>