«Վերադարձ դեպի միջնադար». Եվրոպացիները սկսել են այրել անտառները՝ տաքանալու համար. Interia
Եվրոպական անտառները վտանգի տակ են, քանի որ ավելի շատ մարդիկ վառելափայտն են ընտրում, որպես իրենց տները տաքացնելու ամենամատչելի միջոց, գրում է լեհական Interia-ն:
Ապօրինի ծառահատումները, ածխածնի երկօքսիդով աղտոտումը և անտառահատումները էներգիայի այլ աղբյուրների համար բարձր գների հետևանքն են:
ԵՄ-ում էներգիայի մեծ մասը վերականգնվող է միայն թղթի վրա: ԵՄ-ում վերականգնվող էներգիայի գրեթե 60%-ը ստացվում է կենսավառելիքից, այսինքն՝ այրվող բույսերից կամ, որոշ դեպքերում, գյուղատնտեսական թափոններից:
Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո, որը հանգեցրեց էներգակիրների գների կտրուկ աճին, շատ եվրոպացիներ փնտրում են էժան էներգիա։ Շատ երկրներում վառելափայտի պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկը, և եվրոպական շատ անտառներում հայտնվել են անտառահատներ։ Հասարակական կազմակերպությունները զգուշացնում են, որ վառելափայտի աճող պահանջարկը կմեծացնի ապօրինի ծառահատումները և կսպառնա պահպանվող անտառներին։
Zham.am