Վարդենիսում «Կամազի» կողաշրջման հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
«Կամազ» մակնիշի զինվորական մեքենայի կողաշրջման հետևանքով վիրավորված 7 զինծառայողների վիճակը կայուն է և նրանց կյանքներին վտանգ չի սպառնում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Ըստ Թորոսյանի՝ զինծառայողները շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։
Նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ «Կամազը» կողաշրջվել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում։ Պատահարի հետևանքով զոհվել էր սպայական վերապատրաստման դասընթացի մասնակից 22-ամյա Գրիգոր Գրիգորյանը, 7 զինծառայող վիրավորվել էր։

