Փաշինյանի հայ-ամերիկյան թղթե շերեփը Բացառված չէ, որ ԱՄՆ-ի պահանջով հայ զինվորականներն օգտագործվեն Իրանի դեմ. Ձյունիկ Աղաջանյան Քաղաքագետի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի վերաբերյալ
16
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Օվերչուկը Հայաստանի ԵՄ-ին անդամակցության որոշումն անվանել է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ Բայդենի վերջին վատությունը Հայաստանին․ Նիկոլը հերթական «սև» թուղթը բերեց «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մհերը բոլորին ձեռք էր մեկնում, օգնում էր, բայց այդ մասին երբեք չէր խոսում. Գեղամ Մանուկյան Փաշինյանի հայ-ամերիկյան թղթե շերեփը Հայաստանը ՌԴ-ին բողոքի նոտա է հղել Չեմ հասկանում, թե կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին. Դմիտրի Կիսելյով Աշխատաժամանակը կրճատելու նախագիծը դրել ենք հանրային քննարկման. Նարեկ Մկրտչյան Քաղաքականության մեջ ազարտը հղի է անսպասելի արդյունքներով. Կարասինը` ՀՀ-ի քայլերի մասին Օվերչուկը Հայաստանի ԵՄ-ին անդամակցության որոշումն անվանել է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ 24 ժամ ջուր չի լինելու Արդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել Սերգեյ Կոպիրկինին հանձնվել է բողոքի հայտագիր Ի՞նչ է իրենից ենթադրում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը. Բորիս Մուրազի (տեսանյութ) «Մայր Հայաստան» և Հանրապետականների ռինգի աղմուկի մեջ կարևոր էպիզոդ կորավ Բայդենի վերջին վատությունը Հայաստանին․ Նիկոլը հերթական «սև» թուղթը բերեց Բացառված չէ, որ ԱՄՆ-ի պահանջով հայ զինվորականներն օգտագործվեն Իրանի դեմ. Ձյունիկ Աղաջանյան Վանեցյան. Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին 2008թ․ այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գիշերային ժամերին ջերմաստիճանը իջավ -26․․․-28. Սուրենյան Երևանը՝ բետոնե անտառ. ինչպես են ծառահատումներն ու շինարարությունը կլանում քաղաքը Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը Միևնույնն է ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Քաղաքագետի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի վերաբերյալ «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին Փաստորեն, ստորագրվողը ոչ համաձայնագիր է, ոչ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն. Հակոբ Բադալյան Ինչ կանոնադրություն են ստորագրել Փաշինյանի Արարատ Միրզոյանն ու Բայդենի Բլինքենը «Հայաստանի գլխին» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի Նիկոլը ՀՀ-ին ու հայ ազգին ներքաշեց մեծ արկածախնդրության մեջ

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու իրականությունը

Աղքատությունը Հայաստանում խորացել է, և ոչ միայն այս, այլև նախորդ տարի

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այսօր էլ քաղաքացիներն իրենց վրա զգում են այս տարվա տնտեսական աճի ազդեցությունը։ Հիմա տեսնենք, թե ինչպիսի՞ն է եղել այդ ազդեցությունը։

Մարդկանց սոցիալական վիճակի վրա տնտեսական աճի ուղղակի ազդեցության հիմնական ցուցիչներից մեկը մանրածախ առևտուրն է։ Այն ցույց է տալիս, թե տնտեսական աճն ինչքանով է նպաստել կյանքի բարեկեցության բարձրացմանը։ Սա պարզ ճշմարտություն է, որից չես կարող փախչել։

Հայաստանի տնտեսությունն այս տարի երկնիշ թվերով է աճել։ Սակայն այդպիսի աճի պայմաններում մանրածախ առևտուրը շատ քիչ է ավելացել. 9 ամսում հազիվ 2,1 տոկոսով։

Սեպտեմբերին էլ, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ընդամենը 1,1 տոկոսով։

Աճի այս ցուցանիշների մեջ ներառված է նաև գնաճը։ Առանց դրա դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին է եղել իրական սպառումը։ Սպառումն իրականում նվազել է։ Մանրածախ առևտրի այն աճն էլ, որ կա, պայմանավորված է բարձր գնաճով։ Եվ սա այն պարագայում, երբ այս տարի անհամեմատ ակտիվացել են մարդկային հոսքերը դեպի Հայաստան։

Կրկնակի ավելի շատ զբոսաշրջիկ է եկել։ Հայտնի դեպքերի հետ կապված, տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ են հանգրվանել Հայաստանում՝ ձևավորելով բավական բարձր պահանջարկ նաև առևտրի ոլորտում։

Ու այս պայմաններում Հայաստանում մանրածախ առևտուրը չնչին աճ է ունեցել։

Նույնիսկ սեպտեմբերին, երբ մասնակի զորահավաքի հետևանքով սկսվեց մարդկանց հերթական ակտիվ հոսքը, և բավական մեծ քանակությամբ Ռուսաստանի քաղաքացիներ տեղափոխվեցին Հայաստան, մանրածախ առևտուրը նախորդ տարվանից ավելի է եղել ընդամենը 1,1 տոկոսով։

Մանրածախ առևտրի այսպիսի համեստ աճը ցույց է տալիս, թե ինչքանով է արձանագրված երկնիշ տնտեսական աճն ազդել մարդկանց սոցիալական վիճակի վրա։ Այն չնչին աճն էլ, որ կա՝ պայմանավորված է զբոսաշրջիկների ավելացմամբ ու Ռուսաստանից Հայաստանում հանգրվանած մարդկանց կողմից ներկայացված լրացուցիչ պահանջարկով։ Եթե չլինեին այդ գործոնները, մանրածախ առևտրի նույնիսկ այս փոքր աճը չէր լինի։

Մեր քաղաքացիների կողմից մանրածախ առևտրի շուկայում ներկայացված պահանջարկը, կարելի է ասել, նույնիսկ նվազել է։ Նվազել է, որովհետև շատերի եկամուտները պարզապես չեն հասցնում բարձր գնաճի հետևից։ Կապ չունի, որ երկնիշ տնտեսական աճ ունենք։ Այդ աճի արդյունքը քաղաքացիների մեծ մասը չի զգում, որովհետև նախ այն սահմանափակ ոլորտներում է՝ արտաքին գործոնների ազդեցությամբ, և երկրորդ՝ խիստ անհավասարաչափ է բաշխվում հասարակության տարբեր շերտերի վրա։

Վիճակագրորեն, ինչպես էկոնոմիկայի նախարարն է ասում, մարդիկ միջինում սկսել են ավելի լավ ապրել, բայց իրականում աղքատացել են։

«Եթե վերցնենք միջին քաղաքացուն, միջին քաղաքացին, կոպիտ ասած, 14,1 տոկոսով ավելի լավ է ապրում: Բայց ես չեմ ժխտում, որ տարվա վերջին կարող է տեսնենք ավելի բարձր աղքատության ցուցանիշ»,-վերջերս հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։

Այս հայտարարությունը շատերի մոտ տարակուսանք ու անկեղծ զարմանք առաջացրեց. ինչպե՞ս կարող է մի կողմից՝ մարդիկ հարստանան, մյուս կողմից՝ աղքատությունը խորանա։ Տպավորություն է, թե նախարարը հերթական չտրամաբանված միտքն է դուրս տվել։ Բայց այդպես չէ. նախարարի հայտարարությունը ճշգրտորեն բնորոշում է մեր տնտեսության աճի ու սոցիալական իրավիճակի ուղղակի կապը կամ կապի բացակայությունը։

Տնտեսությունն աճում է բարձր տեմպերով, բայց սպասվում է, որ աղքատությունը երկրում խորանալու է։

Սա մեր տնտեսության աճի որակի ամենաօբյեկտիվ գնահատականն է։

Վիճակագրորեն տնտեսությունն աճում է, որոշ ոլորտներում՝ շատ կտրուկ, բայց հասարակությունը կամ նրա հիմնական մասն աղքատանում է։

Երբ էկոնոմիկայի նախարարն անկեղծանում է ու հայտարարում, թե տարեվերջին կարող է տեսնենք աղքատության բարձր ցուցանիշ, ասում է այն, ինչ իրականում կա։

Բոլորովին պարտադիր չէ՝ այդ ցուցանիշը հրապարակվի, որ երևա, թե աղքատությունը մեր երկրում ինչքանով է խորացել։ Առանց այդ ցուցանիշի էլ դա տեսանելի է։

Աղքատությունը մեր երկրում խորացել է, և ոչ միայն այս, այլև նախորդ տարի։ Նախորդ տարի էլ ունեինք տնտեսական աճ, բայց գնաճի ազդեցությունը շատ ավելի մեծ էր, քան տնտեսական աճի արդյունքում մարդկանց եկամուտների ավելացումը։

Գնաճի ազդեցության մասին խոսելիս շատ հաճախ իշխանությունները բերում են միջինացված ցուցանիշը, որը վաղուց չի արտահայտում թանկացումների ազդեցությունը մարդկանց վրա։ Գնաճի իրական ազդեցությունն այդ միջինացված ցուցանիշներից առնվազն կրկնակի-եռակի մեծ է։

Թերևս, դա է պատճառը, որ անգամ միջին գնաճին համարժեք եկամուտների աճ ունեցող բազմաթիվ քաղաքացիների սոցիալական վիճակը վատանում է։ Չնայած եկամուտների աճին, նրանք ավելի քիչ սպառողական պահանջարկ են կարողանում բավարարել, ապրանք ու ծառայություն գնել։

Արդյունքում՝ ունենում ենք այն, որ տնտեսության վիճակագրական այսպիսի բարձր աճերի պայմաններում շատերի իրական սպառումը մի բան էլ կրճատվում է, սոցիալական վիճակը՝ վատանում։

Դա երևում է նաև բնակչության կողմից իրականացվող շինարարության ծավալներում։ Ընդ որում, այս դեպքում, ի տարբերություն մանրածախ առևտրի, արտաքին գործոնների ազդեցությունը չկա։ Այն առնչվում է գերազանցապես Հայաստանի քաղաքացիներին։

Ինչպես տնտեսության այլ հատվածներում, այնպես էլ շինարարության ոլորտում պաշտոնական վիճակագրությունը երկնիշ աճ է արձանագրել։ Այն հասնում է 14-15 տոկոսի, բայց դրանում բնակչության մասնակցությունը չկա, նույնիսկ բացասական է։ Բնակչության կողմից իրականացվող շինարարության ծավալները նվազել են։ Այս տարի քաղաքացիները 3,7 տոկոսով ավելի քիչ կապիտալ շինարարություն են իրականացրել, քան իրականացրել էին նախորդ տարի։

Հայտնի փաստ է, որ բնակչության իրականացրած շինարարության ծավալների նվազումն ուղղակիորեն կապված է նրանց սոցիալական վիճակի հետ։ Երբ մարդկանց սոցիալական վիճակը վատանում է, այլ հատվածներից բացի, դա շատ արագ արտահայտվում է նաև իրականացվող շինարարության ծավալների վրա։ Այն, ինչ տեսնում ենք այս տարի։

Ինչպես մանրածախ առևտրի, այնպես էլ շինարարության ոլորտում նկատվող այս միտումների վրա առկա է նաև մասնավոր տրանսֆերտների ազդեցությունը։ Այս տարի ունենք տրանսֆերտային հոսքերի մեծ ակտիվություն։ Նախորդ տարվանից կրկնակի ավելի շատ գումարներ են եկել, բայց ինչպես տեսնում ենք մանրածախ առևտրի ու բնակչության կողմից իրականացվող շինարարության միտումներում, նախկինի նման դա չի հանգեցրել նրանց գնողունակության բարելավմանը։

Այս տարի տրասնֆերտները կտրուկ ավելացել են, բայց դրանց հասցեատերը սովորականի նման տրանսֆերտ ստացող մեր քաղաքացին չէ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan