Դատական ակտով թալանչի չունենք, բայց ունենք վարկաբեկված գեներալ, արժեզրկված բանակ․ Կոչուբաև. Տեսանյութ
«Կառավարական տանը մի պաշտոնյա կա, որին որպես վարչապետ են ներկայացնում, ժամանակին երբ ընդդիմադիր էր, ասում էր, տվեք ինձ ամենաբռնապետական սահմանադրությունը և ես կկերտեմ ժողովրդավարություն։ Խնդիրը ո՛չ Քրեական օրենսգրքի, ո՛չ Սահմանդրության մեջ է, խնդիրն առհասարակ իրավաբանության հետ կապ չունի։ Ոչ միայն հացագործությունների թիվն է ավելացել, այլև դրանք որակական փոփոխության են ենթարկվել, քանի որ «թաշվյա կոչվող հեղափոխությունից» հետո ավելացել են սպանությունները, մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը։ Ամենամտահոգիչը հրազենի հետ կապված դեպքերն են, ապօրինի զենք-զինամթերք պահելը, դրանց կիրառմամբ հանցագործությունները։ Ես ուսումնասիրություն էի կատարում, պարզեցի, որ 2019-ի միայն առաջին եռամսյակում տեղի է ունեցել հրազենի հետ կապված այնքան հանցաքներ, որքան դրան նախորդող մեկ տարվա ընթացքում»,- այս մասին, «Իրավական պետության» ռիսկային իրականությունը թեմայով քննարկման ժամանակ, ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով հանրապետության տարածքում հանցավորության աճին։
Մանրամասն՝ տեսանյութում։