Ռուսաստանը թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարաձգել է մինչև նոյեմբերի 27-ը
Դիտել նաև
2024-ին իրականացվել է Երևան-Կապան-Երևան 12 չվերթ
Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ»
«Ռոսավիացիան» մինչեւ դեկտեմբերի 15-ը երկարաձգել 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները
Մինչև մարտի 1-ը ՀՀ քաղաքացիները կարող են օդային ճանապարհով մեկնել Ռուսաստանի Դաշնություն հետևյալ պայմաններով
Հոկտեմբերի 26-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը
Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանների թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև նոյեմբերի 27-ը։
Ինչպես նշում է kommersant.ru-ն, «Ռոսավիացիա»-ն 44-րդ անգամ է երկարացնում սահմանափակումները.ավիաընկերություններին խորհուրդ է տրվում օգտվել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններից:
Առաջին անգամ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմ է հայտարարվել փետրվարի 24-ին՝ Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի մուտքի ֆոնին։