ԳՇ շտաբի պետի նախկին տեղակալին ՔԿՀ-ից տեղափոխել են հիվանդանոց
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, որը գտնվում էր Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Տեղեկությունը հայտնել է նրա պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։ Փաստաբանը նշել է, որ Ստեփան Գալստյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ է. վիճակը լավ չէ: