Թանկացումներ և պարգևավճարներ (տեսանյութ) Փաշինյանի տված պարգևավճարները․ «պետական» ընտրակաշառք (տեսանյութ) Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել
7
Իշխանական թալանի անատոմիան․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Պատերազմ Արցախում
Տիգրան Ավինյանը խցանման մեջ է հայտնվել նաև Երևանից դուրս․ այն տևել է մոտ 4 ժամ Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ» Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ» Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին Իշխանական թալանի անատոմիան․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք Թանկացումներ և պարգևավճարներ (տեսանյութ) Հայաստանում շրջող կոռուպցիայի ուրվականը (տեսանյութ) Փաշինյանի տված պարգևավճարները․ «պետական» ընտրակաշառք (տեսանյութ) Վերին և Ներքին Շորժաները դատարկվել են Եկեղեցու դեմ արշավի շարունակությունը «Զեյթունի» գերեզմանատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձի են հուղարկավnրել Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Մաքսային արտոնություն ստացած ընկերություններն առատաձեռն նվիրատվություններ են արել «Իմ քայլին» ու ՔՊ-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցին ընդառաջ, համայնքային արշավ է սկսել Հարկային տեռոր է սկսվելու՝ բիզնեսմենների ջանից է դուրս գալու. Արա Վարդանյան Նոր որակի համախմբում․ հայտարարություն Եթե կարոտել եք 90-ականները, այցելեք Էջմիածին քաղաքի որոշ կանգառներ Ասֆալտամանուկների պահած Էջմիածինը (տեսանյութ) Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Խցանված քաղաք և քաղաքի խցանված կառավարում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Միքայել Սրբազանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Սրբազանը պետք է արդարացվի, իսկ նրան պատվերող դատողներն ու պատվիրատուն պետք է կանգնեն դատարանի առաջ Այո՛, մեր Մայր Եկեղեցին ուղղափառ է, ասել է թե՝ «ճիշտ դավանանք ունեցող», հակառակ պնդումը հերձված է ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ» Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Երևանում՝ տներից մեկի բակում, հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին

Պայքար երկրորդ, միգուցե առաջին տեղի համար

 «Փաստ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը շատ երկարաձգել չի ստացվելու։ Դա անհնար է ոչ միայն նրա նկատմամբ հանրային մեծ հակակրանքի ֆոնին, այլև նրա, որ թիմի անդամներին Փաշինյանի ժողովրդականության իսպառին մոտ կորուստը սկսում է խանգարել։ Բոլորը հասկանում են, որ այսօր ՔՊ-ն 2018-ի «ջահելների» կուսակցությունը չէ, որտեղ կար միայն Նիկոլ Փաշինյանը, իսկ մնացածն իրենցից ոչինչ չէին ներկայացնում։ Այժմ պետական ու ֆինանսական ռեսուրսները ներսում ձևավորել են դեմքերի։ Եվ այժմ ակնհայտ է, որ պայքարում են Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդ տեղի համար, որը առաջիկայում կարող է վերածվել առաջինի։ Իշխանական կուսակցության մեր աղբյուրը հայտնում է, որ այս պահին ակտիվ պայքարի մրցակցության մեջ է առաջին հերթին Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանության նախարար Պապիկյանի ձեռքում կենտրոնացած է լուրջ պաշտոնեական ռեսուրս՝ բանակը՝ թիվ 1 ուժային կառույցը։

Պաշտպանության նախարարները միշտ համարվել են երկրորդ ամենից մեծ ազդեցություն ունեցողը պետության ղեկավարից հետո (Լևոն ՏերՊետրոսյանի ժամանակ՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ՝ Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանի օրոք գուցե մի որոշ շրջան՝ Սեյրան Օհանյանը)։ Սուրեն Պապիկյանն ունի լուրջ կադրային ռեսուրս իշխանական կուսակցության և պետապարատի ներսում, ֆինանսական անկախություն է կարողացել ձեռք բերել այս ընթացքում։ ՔՊ թիմի ներսում ևս ընկալելի անձ է եղել միշտ, իսկ հիմա՝ առավել ևս, և դա փաստվել է համագումարում գրանցված արդյունքներով (առաջին տեղում՝ Փաշինյան՝ 945 ձայն, երկրորդը՝ Պապիկյան՝ 809 ձայն): Սուրեն Պապիկյանի գլխավոր առավելություն է դիտվում այն, որ նրա անվան հետ չի կապվում պատերազմի խայտառակ պարտությունը. այդ ընթացքում եղել է ընդամենը տարածքային կառավարման նախարար՝ հիմնականում զբաղվելով ասֆալտապատման և շինարարական աշխատանքներով։

Այնպես որ, հավանական մասնակի իշխանափոխության պարագայում Պապիկյանը կուսակցությունում հարմար թեկնածու է դիտվում ՔՊ կողմից՝ Փաշինյանին փոխարինելու համար։ Ըստ մեր աղբյուրի, Սուրեն Պապիկյանն այս պահին մրցակցության մեջ է Տիգրան Ավինյանի հետ։ Վերջինս ևս հաջողացրել է իշխանության 4,5 տարվա ընթացքում լուրջ ռեսուրսներ կուտակել իր ձեռքին՝ թե՛ ֆինանսական, թե՛ թիմային ազդեցության։ Գործարարների հետ բավականին սերտ կապեր է հաստատել, ինչպես նաև, մեր աղբյուրի պնդմամբ, իշխանության հետ կապված բիզնեսների, խոշոր գործարար շրջանակների հետ աշխատանքներն իրականացնում է հենց Ավինյանը։ Ավինյանը ևս պարտության խորհրդանիշներից չէ, ընդհակառակը, նա պատերազմից ամիսներ անց՝ 2021 թ. օգոստոսին, հրաժարական տվեց փոխվարչապետի պաշտոնից, անցավ մասնավոր սեկտոր, ինչից հետո սկսեց իր ստվերային գործունեությունը։ Այժմ ժամանակավոր Երևանի փոխքաղաքապետ է, հայտարարվել է որպես ՔՊ թեկնածու՝ 2023թ. քաղաքապետի ընտրություններում։ Տեսանելի է, որ տևական ժամանակ է, ինչ սկսել է լայնամասշտաբ նախընտրական այցերը, սակայն առնվազն նկատելի է, որ սա քարոզարշավ չէ զուտ Երևանի ավագանու ընտրությունների համար, մեր աղբյուրը շեշտում է, որ Ավինյանը ավելի բարձր նպատակներ ունի, և սա ընդամենը առիթ է։ Արտաքուստ այս պահին որևէ առճակատում Պապիկյանի և Ավինյանի միջև առկա չէ, սակայն երևի թե դրա ժամանակն էլ կգա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>