«Իշխանություն 2» ֆիլմին տվել եմ այն ֆինալը, որը ցանկանում եմ տեսնել իրականում». Մհեր Մկրտչյան. Տեսանյութ
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն ասում է, որ որոշել է նկարահանել «Իշխանություն 2» ֆիլմը, քանի որ «Իշխանություն» ֆիլմը կիսատ էր: Եվ եթե առաջին ֆիլմում ներկայացրել է արդեն տեղի ունեցած իրադարձությունները, ապա 2-րդ ֆիլմում ներկայացրել է իրադարձությունների զարգացումը, որը համապատասխանում է իր պատկերացումներին ու ցանկություններին: