Այս պահին ամեն ինչ կենտրոնացած է Հորմուզի նեղուցի շուրջ. ԱՄՆ-Իրան հարվածները շարունակվում են Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան
13
Ձևավորվել է Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով Ավելի քան երեք հարյուր կին միացել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի աջակցության կոչին Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյան Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Պատերազմ Արցախում
«Վրեժխնդրության օպերացիայի» չորրորդ փուլը. ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում HIMARS կայանքների ոչնչացման մասին Կրակngներ՝ Երևանում, վիրավnրները տեղափոխվել են հիվանդանոցներ Այս պահին ամեն ինչ կենտրոնացած է Հորմուզի նեղուցի շուրջ. ԱՄՆ-Իրան հարվածները շարունակվում են Ձևավորվել է Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով Ավելի քան երեք հարյուր կին միացել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի աջակցության կոչին Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյան Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում Մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այլեւս դառնում են մեծամասնություն Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սկսել է ռեպրեսիաները, քանի որ լավ գիտի, որ միայն իր ընդիմադիրներին կալանավորելով կարող է երկարացնել իր ոչ լեգիտիմ իշխանությունը Ավտոմատ կալանքը քաքաքական բութ գործիք է դարձել, իսկ այդպիսով իրավունքը դադարել է գերակայել, օրենքը դադարել է գերակայել Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացում 150 աշխատակից այս պահին անգործ է, իսկ հաճախորդներն էլ զրկված են մարզվելու և բուժվելու հնարավորությունից. «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներ ու հաճախորդներ Ալի Խամենեիին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am «ՔՊ-ն բացել է դժոխքի դռները»,-Արա Սահակյան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան «Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ)

Ծնկի եկածին, խաղաղություն մուրացողին խաղաղություն չեն տալիս. Գեղամ Նազարյան. Տեսանյութ

«Արցախը տանք՝ լավ ենք ապրելու, խաղաղ ենք ապրելու, անհոգ ենք ապրելու»: Այս կարգախոսի պատճառով, այս կարգախոսը կյանքի կոչելու ճանապարհին զոհվեց չորս հազարից ավելի հրաշք երիտասարդ: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Ներկայացնում ենք նրա ելույթն ամբողջությամբ:

«Այս կարգախոսը իրականություն դարձնելու ճանապարհին կորցրինք, վստահ եմ ժամանակավոր, Արցախի մեծ մասը: Հիմա հարց՝ իսկ ո՞ւր է խաղաղությունը, իսկ ինչու լավ չի ապրում հասարակ, սովորական, միջին վիճակագրական հայ մարդը, որն ավելի է կռացել վարկերի ու պարտքերի տակ, որն ամեն օր փորձում է հրաշքներ գործել երեխաներին կերակրելու, նրան ուսում տալու համար: Ո՞ւր է անհոգ կյանքը:

Ցավն այն է, որ այսօր էլ բարձրաստիճան շատ պաշտոնյաներ այս ու այն հանդիպումների ժամանակ ասում են՝ իսկ մի՞թե Արցախը մերն է, որ հիմա էլ հանձնում ենք կամ կրկնում են՝ շուտով Արցախից ազատվենք, արդեն լավ կլինի: Ո՞ւմ համար լավ կլինի: Որտե՞ղ լավ կլինի, ո՞ր երկրում:

Ես, իմ ընկերները, շատերը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո մի շատ կոպիտ սխալ ենք թույլ տվել, ասելով, թե մենք կողմ ենք արժանապատիվ խաղաղությանը:

Իսկ մի՞թե արժանապատիվից բացի այլ խաղաղություն լինում է: Չի լինում: Սիրելի հայրենակիցներ, խաղաղությունը միայն արժանապատիվ է լինում: Ծնկի եկածին, խաղաղություն մուրացողին խաղաղություն չեն տալիս:

Սա խաղաղություն չէ: Այն ինչ մենք ունենք՝ խաղաղություն չէ: Եթե կրակում են արցախցիների, սյունեցիների, ջերմուկցիների վրա, ապա կրակում են նաեւ Հյուսիսային պողոտայի վրա, այնտեղ զբոսնողների վրա, որքան էլ դուք այդ կրակոցների եւ պայթյունների ձայնը ավտոմեքենաների եւ երաժշտության աղմուկի պատճառով չեք լսում:

Չի կարող վատ լինել Ջերմուկում, իսկ Երեւանում կամ Վանաձորում՝ լավ:

Իսկ մի՞թե նրանք, ովքեր ասում էին Արցախը տանք եւ խաղաղ ու լավ ապրենք, հիմա էլ ասելու են, թե եկեք Գեղարքունիքը, Սյունիքը, Վայոց ձորը կամ այդ մարզերի մի մասը տանք, որ խաղաղ ապրենք: Իսկ գուցե ասելու են կամ արդեն ասում են, թե Արցախը դեռ լավ չենք տվել, դրա համար էլ խաղաղ չեք ապրում:

Տղերքը զոհվեցին հանուն Արցախի, հանուն ամբողջ Հայաստանի եւ հանուն խաղաղության: Տղերքը զոհվեցին, որ արժանապատիվ ապրենք, խաղաղ ապրենք:

Մենք խաղաղության կարող ենք հասնել միայն արժանապատիվ կեցվածքի, արժանապատիվ պահվածքի եւ քայլերի շնորհիվ:

Արցախից չենք ազատվելու: Արցախը մեր բաղկացուցիչ մասնիկն է, մեր մի մասն է: Արցախից չենք ազատվելու, Սյունիքը չենք հանձնելու, ճանապարհներ չենք հանձնելու եւ ապրելու ենք արժանապատիվ եւ խաղաղ, եթե վերջ տանք խաղաություն մուրալուն, եթե հասկանանք, գիտակցենք, որ ինչպես պատերազմն իր օրենքներն ունի, այնպես էլ հետպատերազմյան իրավիճակը: Իսկ հետպատերազմյան առաջին օրենքն է՝ երկիրը պարտության տարած գործիչը, քաղաքական թիմը չպետք է այլեւս ղեկավարեն երկիրը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>